«Եթե նրանք 50/50 էին մտնում, սրանք՝ 90/10 են մտնում»․ տնտեսվարող

«Մարդիկ, իրենց զրկելով, երկու կոպեկի ապրանք են վաճառում, եկել, ասում են՝ ոչ թե եկամտի 10%-ը պետք է տաս, այլ շրջանառության. խելքի մոտիկ չի դա։ Ստացվում է՝ ոչ թե օգուտի 10%-ը պետք է տանք, այլ ամբողջ ապրանքի գումարի»,- ասում է շրջհարկի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակից տնտեսվարողը։ Այն, որ Փաշինյանը հայտնել էր թե 6-ամսյա անցումային շրջան է սահմանվում և «ինչքան 5%-ից ավելի հարկ կգոյանա, ամբողջ գումարը կվերադարձվի տնտեսվարողներին», ակցիայի մասնակիցների համար հուսալի խոստում չէ․ «Ես չեմ հավատում իր ոչ մի բառին։ Ինքը խոսում է մի բան, երկու ասմիս հետո հրաժարվում է ասածից, թե բա՝ էդպիսի բան եմ ասե՞լ։ Ի՞նչն է 6 ամիս հետո վերադարձնելու, վաղը մենք կարո՞ղ ենք նման բան ասել, կասի՝ ես այդպես չեմ ասել։ Պահանջում ենք առանց փաստաթղթավորման շրջհարկը դարձնել 1%։ Թե նրանք 50/50 էին մտնում, սրանք 90/10 են մտնում»,- ասաց տնտեսվարողը։
Տնտեսվարողների խոսքով Կառավարության նիստի ժամանակ հայտարարաված 6-ամսյա անցումային շրջանն ուղղակի խաբեություն է, այն վերաբերվում է միայն նրանց, ովքեր հունվարի 1-ի դրությամբ հանձնել են մնացորդի ցանկ, կատարել են գույքագրում, սակայն իրենց պայքարը հենց գույքագրման դեմ է։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
28119.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
26519.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
155116.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
126715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
165713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
200610.11.2026, 19:37