«Կարմիր խաչի բժիշկները հացադուլի ժամանակ այցելել են Ռուբեն Վարդանյանին»․ Զառա Ամատունի
![]() 214 Այսօր, 14:54 «Փետրվարին ԿԽՄԿ-ն այցելել է կալանավորներին։ Կոնֆիդենցիալ է, բայց Ռուբեն Վարդանյանին այցելել են հենց հացադուլի ժամանակ»,- լրագրողներին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Տեսակցության շրջանակներում եղել է նաև բժշկական չեզոք անձնակազմ, որը հնարավորություն է ստացել չեզոք բուժզննում անցկացնել։ Որևէ մանրամասներ, թե ինչ ենք մենք արձանագրում, չենք կիսում հանրության, ընտանիքի, ՀՀ իշխանությունների հետ, դրանք վերաբերվում են տվյալ երկրում անազատության մեջ գտնվող անձանց համար պատասխանատու իշխանություններին»,- ասաց Ամատունին՝ նշելով, որ իրենց կողմից արձանագրված ցանկացած բան քննարկվում է, սակայն չի կարող մեկնաբանել՝ խոշտանգման հետքեր նկատե՞լ են, թե՝ ոչ։ Անդրադառնալով գերիների՝ ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու հնարավորությանը, Զառա Ամատունին ասաց․ «Երբ ասում ենք՝ հեռախոսակապի հնարավորություն է տրվում, շատ դեպքերում դա ընկալվում է, թե անվերապահորեն բոլորն օգտվում են դրանից։ Միայն հեռախոսակապ չէ, կապի տարբեր միջոցներ են կիրառվում, և դրանց մի մասը հատուկ համաձայնեցվում է Ադրբեջանի իշխանությունների հետ, այնինչ հիմնական կապը, որ թույլատրվում է, դա Կարմիր խաչի նամակներն են։ Շատ դժվար է ասել՝ ինչը կարող է անձին դրդել հրաժարվել կապից։ Մարդիկ գտնվում են իրենց համար ոչ բնական պայմաններում, տարբեր որոշումներ կարող են կայացնել՝ իրենց վիճակից լինելով։ Բայց յուրաքանչյուր տեսակցության ընթացքում մենք նրանց փոխանցում ենք նամակներ կամ ուղերձներ իրենց հարազատներից»։ |
Եկատերինբուրգում անհետացել է բունտ բարձրացրած ավելի քան 100 վիրավոր զինծառայող (տեսանյութ)
10421:43«Հայ ժողովուրդը պատասխանատու է մեր հայրենակիցների համար». Մանե Թանդիլյան
9421:12Գյումրիում հագուստի տոնավաճառի առևտրականները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
12021:00ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը պահանջել է ազատել Բաքվում պահվող հայ գերիներին
15120:30«Ե՞րբ եք Հաղթանակ թաղամասի քանդված փողոցները վերանորոգելու». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
11520:00Նարեկ Սարգսյանը՝ Ադրբեջանի դրոշով երթևեկող ավտոմեքենայի մասին (տեսանյութ)
42717:30«Ինչո՞ւ տապալվեց տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը»․ Կարեն Հեքիմյան
16317:06«Հրաման է՝ ցանկացած եղանակով Վահե Մակարյանին չթողնել մուտք գործել ԱԺ». Սոս Հակոբյան (լուսանկար)
23616:00