«Տեսնենք` ինչ կլինի առաջիկա 48 ժամվա ընթացքում». Թրամփի խորհրդական Մայք Ուոլց
![]() 618 Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ., 20:19 Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին «բախում է հրահրել» ԱՄՆ-ի հետ՝ փորձելով վերանայել հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնեցված գործարքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Շատերը տեսել են միայն վերջին տասը րոպեները, երբ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, բայց նրանք, ովքեր դիտել են ամբողջական տեսանյութը, նկատել են, թե ինչպես է Զելենսկին բազմիցս սադրում վարչակազմին՝ փորձելով վերանայել արդեն կնքված գործարքը և օգտագործել այն հետպատերազմյան անվտանգության երաշխիքներ ստանալու համար»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Միևնույն ժամանակ, Վալցը նշել է Վաշինգթոնի պատրաստակամությունը՝ կրկին աշխատել Ուկրաինայի հետ ուկրաինական օգտակար հանածոների արդյունահանման գործարքի շուրջ: «Մենք պլանավորում էինք գնալ (Քոնգրես)՝ հայտարարելու հանքանյութի այս գործարքի մասին։ Եթե այն ստորագրվեր ուրբաթ օրը, մենք մարդկանց կասեինք, որ դա շատ դրական քայլ կլիներ բոլոր կողմերի համար, և, որ ամենակարևորն է, ամերիկացի հարկատուների համար, ովքեր այդքան շատ են տվել իրենց վաստակած գումարներից, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն։ Դա էր պլանը։ Մենք կտեսնենք, թե ինչ կլինի առաջիկա 48 ժամվա ընթացքում, բայց մենք, անշուշտ, ցանկանում ենք առաջ շարժվել դրական ճանապարհով»,- ասել է Վալցը։ |

«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
4313:24
«Չարիք նիկոլը չի նահանջի վրեժից». Աննա Մկրտչյան
5213:18
«Փաշինյանը փրկում է ժողովրդին «մարդակեր» Քոչարյանից, բայց դարձել է այդ «մարդակերը»». Անի Սամսոնյան
7613:00
«Հլա սրանց էժանագին պատասխանը»․ Արմեն Հովասափյան
7512:36
«ԵՄ-ն Ուկրաինային 80 մլն եվրո է հատկացրել՝ ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից»․ Կալաս
14512:31
«Մենք կվերանայենք ՆԱՏՕ-ի արժեքը մեր երկրի համար»․ Ռուբիո (տեսանյութ)
15311:50
«Էս մարդը լրիվ «ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարի»-ի սխեմայի մեջ է»․ Վահե Սարգսյան
14211:24
«ՀՀ-ում ԱԺ ընտրություններից առաջ ՌԴ-ի հետ հարաբերությունները կլինեն ընտրարշավի հիմնական հարցերից մեկը»․ #Коммерсантъ
16311:16
