«Եթե Գյումրիում ընդդիմությունը հաղթի, կարելի է ասել՝ ամեն ինչ սկսվեց Գյումրիից». Մարտուն Գրիգորյան
![]() 337 Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ., 18:54 Այսօր բոլոր քաղաքական ուժերը փորձում են Գյումրու ընտրությունները ավելի շատ դարձնել քաղաքական, քան քաղաքային ընտրություններ: Ես դրա կողմնակիցը չեմ: Այս մասին «24 Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը: Քաղաքապետի թեկնածուն նշել է, որ համամիտ չէ այն բանի հետ, որ ասում են՝ Գյումրին նիկոլական քաղաք է, Փաշինյանը Գյումրիից քայլելով եկավ և իշխանափոխություն իրականացրեց: «Գյումրիից քայլելը դեռ չի նշանակում, որ այդ ամեն ինչի մեղքը պետք է բարդել գյումրեցիների վրա: Եթե լավ ուսումնասիրեք այդ ժամանակահատվածը, կտեսնեք, որ Գյումրիից ոչ մի բան չի սկսվել, Գյումրիից ընդամենը քայլ է արվել, որը կարող է արվել յուրաքանչյուր տեղից: Իհարկե, եթե Գյումրիում ընդդիմությունը հաղթանակ տանի, բնականաբար, այդ պահի դրությամբ նոր կարելի է ասել, որ ամեն ինչ սկսվեց Գյումրիից»,-ընդգծել է քաղաքապետի թեկնածուն: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
