«Ինչո՞ւ կառուցվեց անցակետը, եթե թուրքական կողմում նույնիսկ կոշկակարի տնակ չի տեղադրվել»․ Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լուսանկարները արվել են մեկ օր առաջ, Մարգարայի կամրջից, որտեղ հստակ երևում է հայկական կողմից նորակառույց մաքսատունը, թուրքական կողմից դատարկությունը, սահմանը փակ է, բացվելու միտում չկա, հետևաբար հարցեր են առաջանում.
Ինչո՞ւ ՀՀ բյուջեյից միակողմանի ծախսվեց ավելի քան մեկ մլդ դրամ փակ սահմանի մոտ կառուցվելով մաքսային անցակետ, եթե սահմանից այն կողմ նույնիսկ մեկ կոշկակարի տնակ չի տեղադրվել։
Ինչո՞ւ հեռացվեցին ռուս սահմանապահները️ միայն այս հատվածում, երբ մի քանի մետր այնկողմ կան միայն թուրքական զորանոցներ և ոչ մի միտում բարի դրացիական հարաբերությունների։
Արդյո՞ք նման պայմաններում հնարավոր է միայնակ կանխել ️մաքսանենգությունը, ահաբեկչական ցանցի ներթափանցումը։
Ինչպիսի՞ երաշխիքներ ունենք, որ սա չի դառնալու հասանելի ճանապարհ թուրքական զորախմբերի համար, երբ կրկին հայ ժողովուրդը կապիտուլյանտի հրաժարականի պահանջով դուրս կգա փողոց (նախկինում նման սպառնալիքներ եղել են)։
Կան բազմաթիվ հարցեր, ինչը կարծում եմ կարևոր է, որ դառնա հասարակության քննարկման թեմա»

«Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ». Օվերչուկ
4018:13
Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
37903.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
37903.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
41503.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43603.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
34103.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
123502.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
43001.09.2026, 18:24