Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Նիկոլը լուրջ հավատում է, որ ինքը «պետության հայրն է»». Արմեն Հովասափյան

«Նիկոլը լուրջ հավատում է, որ ինքը «պետության հայրն է»». Արմեն Հովասափյան
252
Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ., 16:36

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք շարունակում ենք ապրել նիկոլական «ծուռ հայելիների» աշխարհում, որտեղ գոյություն ունի միայն նրա մտասևեռումները, իսկ իրականությունն այլնի բանի մասին է խոսում: Երբ Նիկոլն անընդհատ կրկնում է, թե ինքն «անհոգնել շարունակ կրկնել», դա հենց այնպես չի ասում, քանի որ ինքը հավատում է, որ ամեն ինչ հենց իր պատկերացումների ծիրում է:
Ի դեպ, սա նորություն չէ, Նիկոլի մոտ սևեռուն հայացքների ու գաղափարների գոյությունը մշտապես առկա են եղել, իսկ իշխանության գալուց հետո դրանք ավելի խտացան: Մարդը հավատում է, որ ինքը դառնալու է «չորրորդ հանրապետության հիմնադիրը» և ամեն ինչ անում է այդ գաղափարը կյանքի կոչելու համար։ Եվ պատահական չէ, որ նա իր «իրական Հայաստան» ցնդաբանության մոդելում զետեղել է իր կողմից տարբեր առիթներով արտահայտած «գաղափարական» թեզերը՝ «այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ պետություն՝ այստեղ կաց», «սիրո՞ւմ էս հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ», «հարստացիր և հարստացրու», «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» և նմանօրինակ այլ բացարձակապես ոչ մի արժեքաբանական հիմքեր չունեցող պնդումներ։
Եթե փորձենք սրանք նայել լրիվ օբյեկտիվ աչքերով, ապա հենց առաջին հայացքից ակնհայտ է դառնում, որ սա մոլագարության սինդրոմ ունեցող մարդու զեղումներ են, որոնք զուրկ են ռացիոնալության բաղադրիչից և իրենց մեջ անձնապաշտության ու եսակենտրոնության բաղադրիչների բարձր դոզա են պարունակում։
Նիկոլը լուրջ հավատում է, որ ինքը «պետության հայրն է» և իր ասածները՝ բացարձակ արժեքներ ունեցող մտքեր են։ Ասեմ, որ նրա թիմի ներսում նույնպես նման մթնոլորտ է տիրում, երբ բոլորը փորձում են սիրաշահել և հաճոյանալ շեֆին, նրանից առաջ ընկնելով բարձրաձայնել վերջինս սրտի ուզածը՝ աչքի լույսը դառնալու համար. եթե ուշադիր նայեք պատգամավորների ու նախարարների բառամթերքը միանգամից կֆիքսեք ասածիս ճշմարտացիությունը, ավելին, ոչ մեկ նրան չի հակադրվում և ասածին չի ընդդիմանում։
Առաջիկայում, Աստված մի արասցե սրանց իշխանությունը պահպանվելու և երկարելու դեպքում, նա ամեն ինչ անելու է, որ իր արձանները ՀՀ տարբեր հատվածներում տեղադրվեն, և փառաբանվի իր «փառքն ու գործը»՝ ինչպես բնորոշ է դասական բռնապետիկներին»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան