«Գյուղացուն ձեռք մեկնելու փոխարեն վերացնում են անասնապահությունը»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շրջանառության է դրվել մի նախագիծ, որը հանգեցնելու է մարզերում անասնաբուժական լաբորատորիաների փակմանը։
Ամիսներ շարունակ բարձրաձայնել եմ, որ Հայաստանում լաբորատոր հետազոտություններն իրականացվում են ոչ պատշաճ կերպով, գյուղատնտեսական կենդանիների մոտ անկում գրանցվելու դեպքում հաճախ չի հայտնաբերվում որևէ հիվանդություն՝ լաբորատորիաների թերի հագեցվածության, փորձանմուշի և լուծույթի բացակայությամբ պայմանավորված։
Պատկան մարմինների ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ ամեն ինչ արվում է լաբորատորիաների հագեցվածության հարցը լուծելու ուղղությամբ։ Մինչդեռ, ստացվում է, որ պետությունը քայլեր ձեռնարկելու, գյուղացուն ձեռք մեկնելու փոխարեն՝ մի բան էլ, վերջնականապես վերացնում է գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկը։
Ոլորտի բարձիթողի վիճակն արդեն իսկ հանգեցրել է նրան, որ բազմաթիվ ֆերմերներ հրաժարվում են անասնապահությունից, փակում են ֆերմաներն ու մեկնում արտերկիր։
Այս որոշման իրագործման դեպքում ոլորտում տիրելու է խայտառակ քաոս։ Բացի նրանից, որ փակվելու են բազմաթիվ աշխատեղեր, մարզերից՝ փորձանմուշի տեղափոխությունը Երևան լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծելու։
Առանց այդ էլ, վերջին տարիներին օրեցօր նվազող անասունների գլխաքանակն ու տարածվող հիվանդությունները խիստ մտահոգության տեղիք են տալիս։
Խնդրի կապակցությամբ ուղարկել եմ գրություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ու ՍԱՏՄ-ին՝ պարզելու, թե ի՞նչն է պատճառ հանդիսացել նման անհիմն նախագիծ շրջանառելու համար»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
36813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
108613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
42512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
41712.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
30912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
76311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
117811.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
34511.08.2026, 16:54