«Ձուկը գլխից են բռնում․ ինչքա՞ն փոքր պետք է «կոտորեք», որ մի հատ մեծ բռնեք»․ տնտեսվարողը՝ Գևորգ Պապոյանին

«Այս հանդիպման ընթացքում չեմ ակնկալում ձեր բոլոր հարցերի պատասխանները տալ։ Այդ հարցերը բազմիցս քննարկվել են։ Ոչ ձեզ կհաճոյախոսեմ, ոչ էլ երկրի փաստաբանը կլինեմ»,- շրջանառության հարկի բարձրացման դեմ բողոքող տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով պետությունը ցանկանում է, որպեսզի գործարարները փաստաթղթավորված աշխատեն, ինչի շնորհիվ հարկային բեռը մեծ չի լինի․ «Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը երբեմն որոշ խոշոր բիզնեսմենների մեջ է, որոնք հաճախ աշխատում են չփաստաթղթավորված ու իրենց հետևից մյուսներին էլ տանում են չփաստաթղթավորման»,– ասաց Պապոյանը։
«Ձուկը գլխից են բռնում ու հենց խռիկներից։ Ինչքա՞ն փոքր պետք է կոտորեք, որ մի հատ մեծ բռնեք»,- ասաց տնտեսվարողներից մեկը։
Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ավարտին տնտեսվարողները հայտնեցին, որ հանդիպումից գոհ չեն, ասում են կարծես սխալ նախարարություն եկած լինեին, շատ հարցերի պատասխաններ այլ նախարարություններում պետք է փնտրեն։

«Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ». Օվերչուկ
4018:13
Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
37903.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
37903.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
41503.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43603.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
34103.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
123502.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
43001.09.2026, 18:24