Երևանի սրտում կկառուցվի խոշոր համալիր. կոռուպցիան և պաշտոնական կապերը․ «Ժողովուրդ»
![]() 570 Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 24-ին կայացած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը հայտարարել էր «Կասկադի վերակառուցման» ծրագրի հաղթող կազմակերպության մասին (մրցույթը հայտարարվել էր հունվարի 17-ին, իսկ արդյունքներն ամփոփվել էին փետրվարի 17-ին), սակայն ավագանու որոշում այս մասով չկայացվեց: Միայն հայտնի է, որ կոռուպցիոն շղթաների ակնհայտ դրսևորումներով Երևանի սրտից մեծ տարածք տրվել է Փաշինյանի «սրտի» գործարարին: Իսկ ով է Գրիգոր Տեր-Ղազարյանը: Նա «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի հիմնական բաժնետերն է: Այդ կոնսորցիումը հիմնադրվել է 2024թ․ հոկտեմբերի 24-ին, որի 97.5% ը պատկանում է Գրիգոր Տեր-Ղազարյանին, 1,5%-ը՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգին, իսկ 1% մասնակցություն ունի Հնդկաստանի մի քաղաքացի՝ Սուլախան Սինղը։ Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ Իսկ Արամ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզակի աջակիցներից է, ով ավանագու ընտրություններից հետո ավագանու իր անդամների հետ համագործակցության հուշագրով Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրեց, կիսեց քաղաքային կառավարումը ՔՊ-ի հետ և հիմա ունի Երևանի փոխքաղաքապետի, երեք վարչական շրջանների ղեկավարների պաշտոններ: Այսինքն՝ ակնհայտորեն քաղաքային իշխանության մաս է «Հանրապետություն» կուսակցությունը, որի ընտանիքի բարեկամը Երևանի ամենամեծ շինարարություններն է իրականացնում: Ըստ ծրագրի՝ «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կարվի, որի արդյունքում «Կասկադ» համալիրի անավարտ հատվածում կլինի մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը «Հաղթանակի 50-ամյակի հուշարձան»-ի հետ: Կստեղծվեն շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ: Կառուցված բոլոր շինությունները, որոնք հագեցած են լինելու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին՝ որպես համայնքային սեփականություն: «Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքներին զուգահեռ ներդրող ընկերությանը հնարավորություն է տրվելու «Կասկադի» աջակողմյան հատվածում կառուցել բազմագործառութային համալիր: Նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել հինգ տարում: Թե ինչեր տեղ կգտնեն նոր կառույցներում, վաղ է երեւակայել, բայց համեմատության համար նշենք, որ Հայաստանի Պատմության և Կերպարվեստի թանգարանները միասին վերցված մոտ 15.000 հա են, իսկ նոր արվեստի թանգարանին, արվեստանոցներին ժամանցի և հանգստի գոտիներին տրվում է 50 000 քմ: Ի դեպ, Գրիգոր Տեր-Ղազարյանը Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի սեփականատերերից է, որը Ադրբեջանի պահանջով տեղափոխվեց Արարատի մարզի Արարատ գյուղ: Գործարանը կառուցող «Ջի Թի Բի» ՍՊԸ-ում Տեր-Ղազարյանը 50% մասնակցություն ունի, մյուս 50%-ը նույն ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգինն է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ծանոթով մրցույթ շահելը, իշխանական կապերով առաջ գնալը ընդդիմադիր ժամանակ համարում էր կոռուպցիա: Իսկ ի՞նչ է այս ողջ գործընթացը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
33402:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
45900:25
Սաուդյան Արաբիան ևս սկսել է կրճատել նավթի արդյունահանումը. #Bloomberg
62400:06
«Աշխարհին սպասվում է նավթի և գազի գների նոր իրականություն». Պուտին
441Երեկ, 20:24
«Ի՞նչ է իրականում տեղի ունենում տնտեսության մեջ՝ թվերի ետևում». Դավիթ Անանյան
266Երեկ, 18:00
Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները
532Երեկ, 11:18
#The_Washington_Post-ը նշել է երկրների ցանկը, որոնք լրջորեն տուժել են Իրանի դեմ պատերազմից
85308.03.2026, 18:02
««Իրական Հայաստանը» որտեղի՞ց է ստանալու իր վառելիքը». Ստեփան Դանիելյան
73106.03.2026, 00:48
