«Վարչապետը կողմ է արտահայտվել հարկային բեռի բարձրացմանը». Հայկ Սարգսյան

«Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի ու բուքմեյքերական գործունեության ծավալները»,- «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր, հիմնական զեկուցող Հայկ Սարգսյանը: Նախագծով առաջարկվում է առկա հարկերից ու տուրքերից բացի, 10 տոկոս շրջանառության հարկ սահմանել նշված ոլորտի վրա: «Գործադիրի ու օրենսդիրի մի շարք գործընկերներ դեմ էին նախագծին՝ ասելով, որ այս փուլում հարկային բեռի բարձրացումը նպատակահարմար չէ: Հուրախություն ինձ՝ վարչապետը կողմ է արտահայտվել հարկային բեռի բարձրացմանը և առաջարկել է փոփոխություններն ուժի մեջ մտցնել օրենքի ընդունումից հետո: Առաջարկվել է շարժվել տուրքը բարձրացնելու տրամաբանությամբ. առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կկատարենք համապատասխան փոփոխություններ»,- ասել է պատգամավորը:

«Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ». Օվերչուկ
4018:13
Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
37903.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
37903.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
41503.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43603.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
34103.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
123502.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
43001.09.2026, 18:24