«Ֆերմերները ստիպված են ինքնարժեքից ցածր գնով վաճառել խոզի միսը»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խոզաբուծությամբ զբաղվողներն ահազանգում են ոլորտում տիրող բարձիթողի վիճակի, մսի իրացման խնդիրների մասին։
Վերջին տարիներին ՀՀ են ներմուծվում մեծ քանակությամբ ընտանի տեսակների կենդանի խոզեր, որոնց միսը իրացվում է տեղական շուկաներում, հիմնականում՝ սուպերմարկետներում։
Այս ամենի հետևանքով տուժում են մեր ֆերմերները, որոնք ստիպված են լինում ինքնարժեքից ցածր գնով վաճառել խոզի միսը։
Առանց այդ էլ, խոզերի կերը ամսեամիս թանկանում է․ օգոստոսին՝ 1000 դրամով, վերջին ամիսներին՝ 500-600 դրամով։
Նման ճգնաժամային իրավիճակների համար պատկան մարմինները պետք է առաջարկեն լուծումներ՝ օգնելով ֆերմերներին։
Քայլեր չձեռնարկելու պարագայում խոզերի մեծաքանակ ներկրումը ոչ միայն վնաս կպատճառի ֆերմերներին, այլև կհանգեցնի Հանրապետությունում խոզի արտադրության ծավալների կրճատման, ինչն էլ, պարենային անվտանգության խնդիր է»։

«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
140Երեկ, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
148Երեկ, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
25916.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
26316.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
21716.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
21016.09.2026, 13:18
«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
18516.09.2026, 10:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
28015.09.2026, 16:06