«Քնում, զարթնում, իմ անունն է տալիս, ինձանով ռեյտինգ է ձեռք բերում»․ Վարդան Ղուկասյան
![]() 319 Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ., 19:42 Գյումրու նախկին քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Վարչապետի խոսնակին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ընտրապայքարը լարելու կամ ինչպես ինքն է ասում՝ թեժացնելու փորձերից, ինչպես նաև «հնացած», մերկապարանոց մեղադրանքներից և որակումներից, ինչքան էլ, որ մենք այս փուլում զրպարտանքի համար դատարան դիմելու ժամանակ չունենք։ Մենք հասկանում ենք, որ Ձեր միսիան Գյումրու խաղաղ ընտրական միջավայրը պոպուլիստական նախկին-ներկա, սրա արբանյակ, նրա արբանյակ, կրիմինալ կամ թալանչի կեղծ թեզերով կրկին թունավորելն է և ժողովրդին իբրև միակ «հրեշտակ» կամ «փրկիչ» ներկայանալը։ Դուք մի բան միայն չեք հաշվարկել . սա Գյումրին է, և այստեղ մարդիկ գործով են գնահատվում հիմար ճառերի փոխարեն։ Կրկին խորհուրդ կտայինք վարչապետի խոսնակի պաշտոնն օգտագործել հանուն հայրենի քաղաքի բարօրության, ոչ թե պառակտիչ և սին թեզերով այն թունավորելու։ Վարդան Ղուկասյանի գրասենյակ»։ «Մի հատ աղջիկ կա, Նազելի Բաղդասարյան է, ինչ է․ քնում, զարթնում, իմ անունն է տալիս և՛ Ազգային Ժողովում, և՛ այստեղ, ինձանով ռեյտինգ է միշտ ձեռք բերել։ Մի հատ էլ անեկդոտ կա․ ինչ հարց տալիս են, ինքը ոջիլի պատմությունն է անում։ Հիմա էս աղջիկը, երբ քնից զարթնի, բացի Վարդան Ղուկասյանից, ուրիշ բան չգիտի»,- տեսանյութում նշում է Ղուկասյանը։ Աղբյուրը` Վարդան Ղուկասյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
