Հարկերից բացի նաեւ գներն են բարձրանում. թվեր, փաստեր․ «Ժողովուրդ»
![]() 621 Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թ. փետրվարը 2024 թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 2.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%: 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ ոչխարի մսի եւ իշխան ձկնատեսակի գներն աճել են եւ 4.6%-ով եւ 17.7%- ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 0.5% եւ 4.3%-ով: Թեյի գինը 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ աճել է 6.7%-ով, շոկոլադինը՝ 10.3%- ով, կարագինը՝ 13.4%-ով, սուրճինը՝ 17.1%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 2.8%, 1.0%, 0.4%-ով: Միաժամանակ, 2025 թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ պանրի գինը նվազել է 5.4%-ով, խոզի մսինը՝ 3.4%-ով, հրուշակեղենինը՝ 1.8%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.3% և 0.6%-ով: Ձվի գինը 2025թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ նվազել է 6.1%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 3.5%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 5.8%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.4%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 2.1% գնաճ: |

«Հարգելի՛ կոռուպցիոներներ և թալանչիներ, տոններդ շնորհավոր»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
225Երեկ, 11:06
Նավթի մատակարարումները Սլովակիա՝ «Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են
62123.04.2026, 15:11
Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից
63323.04.2026, 14:03
ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
108922.04.2026, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
73322.04.2026, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
95122.04.2026, 16:14
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով
57722.04.2026, 12:45
Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով
104422.04.2026, 00:13
