Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Եվրոմիության ապամոնտաժման մի նոր փուլ է սկսվում»․ Հակոբ Բադալյան

«Եվրոմիության ապամոնտաժման մի նոր փուլ է սկսվում»․ Հակոբ Բադալյան
210
Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 16:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ըստ էության, սկսում է Եվրոմիության ապամոնտաժման մի նոր փուլ, կամ գուցե՝ հիմնական փուլը: «Նախերգանքը» Բրիտանիայի ելքն էր դեռ տարիներ առաջ: Այժմ ըստ էության, հնարավոր է ավելի էական պրոցես: Դա չի նշանակում, որ ամեն ինչ կլինի հենց ֆորմալությամբ, այսինքն դե յուրե ապամոնտաժում: Բայց, դե ֆակտո պրոցեսը կարող է ծավալվել եւ անգամ այդ մասին այսօր որոշակի ազդարարել է Եվրամիության արտաքին հարցերի եւ անվտանգության հանձնակատար Կալասը:

Խոսելով Հունգարիայի արգելափակման վերաբերյալ՝ Ուկրաինային ԵՄ ռազմական աջակցության հարցում, Կալասը նշել է, որ այդ խնդիրը հաղթահարելու համար փորձելու են ձեւավորել մեծամասնական կոալիցիա:

Այլ կերպ ասած, ԵՄ-ն դիտարկում է խնդիրը լուծելու համար ԵՄ ֆորմալ կառուցվածքն ու ընթացակարգը շրջանցելու տարբերակը: Չգիտեմ, թե ինչպես է դա պատկերանալու, բայց ինքնին այդ շեշտադրումները խոսում են այն մասին, որ ԵՄ-ն առանցքային հարցերում կարող է լինել անկենսունակ: Իսկ դա՝ դե յուրե պահպանության պարագայում, դե ֆակտո կնշանակի չգոյություն, որպես միասնական գործող մեխանիզմ:

Ընդ որում, այս հեռանկարը ուրվագծվում էր նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ուղերձում, որ հնչել է նախօրեին: Բանն այն է, որ Մակրոնը դրանում սահմանում էր այսպես ասած շատ բարձր նշաձող, ինչի ներքո բոլորի լոյալությունը թվում է գրեթե անհնարին:

Մյուս կողմից, ես բազմիցս հիշեցնում եմ նույն Մակրոնի՝ դեռ ամիսներ, տարի առաջ արած արտահայտությունները, որ Եվրոպան միայն ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն չեն»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան