«Երևանի քաղաքապետարանը ստում է»․ Գրիգոր Իսկանդարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Քաղաքապետարանի սուտը կամ ինչպես են մոլորեցնում քաղաքացիներին․
Հարգելի’ քաղաքացիներ, ներկայացնում եմ ձեզ քաղաքային իշխանության սուտը, որը վերաբերում է տրանսպորտային հավաքագրումներին: Ի պատասխան «Մայր Հայաստանի» հարցման՝ քաղաքային իշխանությունները տրամադրել են տեղեկատվություն (լուսանկարները՝ ստորև), ըստ որի՝ հունվարի 1-ից միչև փետրվարի 13-ը հետևյալ պատկերն է՝
1. Ընդամենը՝ բոլոր տեսակի տոմսերի վաճառքներ (հատ) 10,475,475
2. Ընդամենը՝ բոլոր տեսակի տոմսերի վաճառքներից ստացված հասույթ (ՀՀ դրամ) 1,382,717,530
3. Ընդամենը՝ վավերացումներ (տոմսի վալիդացիաների քանակ) 12,431,891
Հ1-ի (Հանրային հեռուստաընկերություն) եթերով անդրադարձ է կատարվել Երևանի տրանսպորտային համակարգին, որտեղ նշվում է՝
1. Ընդամենը՝ բոլոր տեսակի տոմսերի վաճառքներ (հատ) 12,985,640
2. Ընդամենը՝ բոլոր տեսակի տոմսերի վաճառքներից ստացված հասույթ (ՀՀ դրամ) 1,855,092,900
3. Ընդամենը՝ վավերացումներ (տոմսի վալիդացիաների քանակ) 16,577732
Համեմատելով այս տվյալները՝ ստացվում է, որ քաղաքապետարանը ստում է: Ստում է կա՛մ ընդդիմադիր ավագանիներին, կա՛մ Հ1-ին և քաղաքացիներին: Բայց իրականությունն այն է, որ ստում է բոլորին, որ կարողանա արդարացնել իր սխալ կառավարումը և անհիմն թանկացումը: Ստում է, որովհետև հասկանում է, որ եթե չստի, ապա քաղաքացիներն ավելի մեծ խանդավառությամբ կբոյկոտեն: Ստում է, որովհետև հասկանում է, որ եթե չստի, ապա նույնիսկ իրենց ՔՊԿ-ական ընկերները (իրականում շահընկերները) դուրս կգան իրենց դեմ: Ստում է, որովհետև հասկանում է՝ եթե չստի, կմնա իր բարեփոխման (չարեփոխման) տակ:
Հարգելի՛ քաղաքացիներ, նորից կոչ ենք անում շարունակել բոյկոտը, որպեսզի կարողանանք միասնական ջանքերով տրանսպորտի գինը դարձնել ոչ ավելի, քան 100 դրամը»:



«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
102Երեկ, 17:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
22513.09.2026, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
44411.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
46011.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
45311.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
96510.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
168809.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
48109.09.2026, 10:18