«Միայն սպառնալիքներով ու պատժամիջոցներով է հնարավոր Ադրբեջանում ինչ-որ բան փոխել». Մեսրոպ Առաքելյան
![]() 383 Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 12:06 «Ակնհայտ է, որ Ադրբեջանում Կարմիր խաչի փակվելը Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես չի մտահոգում: ՀՀ-ի անելիքների մասին անիմաստ է խոսել, մտածել, որ այս իշխանությունը ինչ-որ բան ունի անելու, անիմաստ է»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Առաքելյանն ընդգծել է, որ Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի փակումը միջազգային հանրության համար կարևոր ազդակ է, սրանով Ալիևը ցույց է տալիս, որ թքած ունի միջազգային բոլոր նորմերի, կոնվենցիաների, պարտավորությունների վրա: «Միջազգային հանրությունը այս տեսանկյունից անհրաժեշտություն ունի պատժամիջոցների և այլ լեզվով խոսել Ալիևի հետ: Միայն սպառնալիքներով և պատժամիջոցներով է հնարավոր Ադրբեջանում ինչ-որ բան փոխել»,- ասել է Մեսրոպ Աաքելյանը՝ հավելելով, որ Կարմիր խաչի բացակայությունը ավելի կվատացնի ինֆորմացիայի ստացումը և ավելի կշատանան գերիների նկատմամբ ճնշումները: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
