Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ռուբեն Վարդանյանն ազատության մեջ երբեք մի հարթության վրա չէր դնի Սումգայիթն ու Խոջալուն»․ Տիգրան Քոչարյան

«Ռուբեն Վարդանյանն ազատության մեջ երբեք մի հարթության վրա չէր դնի Սումգայիթն ու Խոջալուն»․ Տիգրան Քոչարյան
282
Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 14:00

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն դեպքում Ռուբեն Վարդանյանի էմոցիոնալ նամակը տարածելուց պետք է հաշվի առնել, որ այն գրվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, եթե ոչ ճնշման։
Ինչո՞ւ։ Որովհետև, կարծում եմ, Վարդանյանը, եթե գտնվեր ազատության մեջ, երբեք մի հարթության վրա չէր դնի Սումգայիթն ու Խոջալուն։
Ընդհանրապես, Ադրբեջանից եկող բոլոր նկարների, տեսանյութերի ու աուդիոների հետ պետք է շատ ուշադիր լինել»։

Աղբյուրը`   Տիգրան Քոչարյան