Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ռուբեն Վարդանյանի ուղերձը պայքարի մեսիջ է». Մանե Թանդիլյան

«Ռուբեն Վարդանյանի ուղերձը պայքարի մեսիջ է». Մանե Թանդիլյան
274
Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 14:54

«Ռուբեն Վարդանյանի ուղերձն իր մեջ պարունակում է պայքարի մեսիջ, որ հանկարծ հուսահատաության չտրվենք, շարունակենք պայքարել, չլինենք անտարբեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտից փոխանցած ձայնային ուղերձին։ «Նա իր տարբեր խոսքերում հաճախ էր ասում՝ կյանքի հակառակ կողմը մահը չէ, անտարբերությունն է։ Միշտ չի հասկացել անտարբեր մարդկանց՝ տարբեր իրավիճակներում։ Դա ուժեղ մարդու ուղերձ էր՝ պայքարել իրավունքների, արժանապատվության, հայ ժողովրդի համար։ Նա այսօր Բաքվի բանտում պայքարում է հայ ժողովրդի ապագայի, արժանապատվի կյանքի իրավունքների համար, հետևաբար դա չընկճվելու, չհուսահատվելու ուղերձ էր»,- ասաց Թանդիլյանը։

«Ռուբեն Վարդանյանի ուղերձը պայքարի մեսիջ է». Մանե Թանդիլյան