Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Նրանց վերադարձի հարցում մեր միասնությունը կենսական նշանակություն ունի»․ Դավիթ Սանասարյան

«Նրանց վերադարձի հարցում մեր միասնությունը կենսական նշանակություն ունի»․ Դավիթ Սանասարյան
286
Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 22:00

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի գրառումը․ «Հայրենակիցնե՛ր,

Ռուբեն Վարդանյանի հետ ես ունեցել և ունեմ թե՛ քաղաքական, թե՛ գաղափարական տարաձայնություններ։ Հրապարակայնորեն քննադատել եմ նրա որոշ վտանգավոր հայտարարություններ և համոզված եմ, որ եթե նա վերադառնա Հայաստան ու իմ համոզմունքներին ու գաղափարներին դեմ հայտարարություններ անի ու գործունեություն ծավալի նորից, ավելի սուր կարտահայտվեմ։
Բայց այսօր՝ այս պահին, երբ նա թշնամու բանտում է ու հացադուլի մեջ, կա միայն կարեկցանք և աջակցություն։
Անկախ նրանից՝ ով ինչ ճանապարհ է անցել, ինչ գաղափարներ է ունեցել կամ ինչ վնաս է գուցե պատճառել, Բաքվում պատանդի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր հայի պաշտպանությունը մեր համազգային պարտականությունն է։
Մենք՝ որպես պետություն և որպես ժողովուրդ, պարտավոր ենք անել ամեն ինչ՝ նրանց վերադարձնելու համար։
Այս հարցում ազգային միասնությունն ու հետևողականությունը կենսական նշանակություն ունեն։
Աստված պահպանի թշնամու թակարդում գտնվող բոլոր հայրենակիցներին»։

Աղբյուրը`   Դավիթ Սանասարյան