Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Պատրաստվում է ապրել՝ շարունակելով իր արժեհամակարգի համար պայքարը»․ Արտակ Բեգլարյան

«Պատրաստվում է ապրել՝ շարունակելով իր արժեհամակարգի համար պայքարը»․ Արտակ Բեգլարյան
285
Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 23:00

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոմանք մեկնաբանում են, թե սա Ռուբեն Վարդանյանի հրաժեշտի խոսքն է, իսկ ես կարծում եմ, որ ինքը պատրաստվում է ապրել՝ շարունակելով իր արժեհամակարգի համար պայքարը:
«Եվ վերջինը. ես այստեղ հասկացա, որ երբեք չի կարելի տրվել հուսալքությանը, անտարբերությանը, և հասկացա, թե ինչու է դա յոթ մեղքերից ամենասարսափելին: Մի ժամանակ կարծում էի ավելի վատ է նախանձը կամ գոռոզությունը: Մինչդեռ հուսալքությունը, վհատությունը նշանակում են, որ քո մեջ մարել է Աստծո կայծը, որ դու դադարել ես հավատալ, որ դու պարզապես ձեռքերդ բարձրացրել ու հանձնվել ես: Կոչ եմ անում՝ երբեք դա չանեք: Կուզենայի, որ մենք երբեք չհիասթափվեինք և չտրվեինք հուսալքությանը: Խնդրում եմ: Դա մեր ապագայի հիմքն է, այդ իսկ պատճառով ես գնահատում եմ այն շանսը, որ ինձ տրվել է»:

Աղբյուրը`   Արտակ Բեգլարյան