Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Բնական աղետն էլ եք դարձրել ծաղրի ու հումորի առարկա»․ Մնացական Բիչախչյան

«Բնական աղետն էլ եք դարձրել ծաղրի ու հումորի առարկա»․ Մնացական Բիչախչյան
240
Շաբաթ, 08 մարտի, 2025 թ., 14:48

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բնական աղետն էլ եք դարձրել ծաղրի ու հումորի առարկա: Չեմ ասում՝ խուճապի մատնվեք, բայց գոնե բան մի գրեք: Շուտ եք մոռացել, որ էդ արհավիրքը տասնյակ հազարներով կյանքեր խլեց, մինչև հիմա աղետի գոտին չի վերականգնվել: Մոռացաք վերջին հեղեղը, որ շուրջբոլորը ավիրեց: Իբր մենք դիմակայուն ազգ ենք, նույնիսկ արհավիրքին հումորով ենք դիմավորում: Բայց նույն ծաղրողներին արտակարգ իրավիճակում գործելու տարրական կարգ հարցնես, ոչ մի բան չգիտի:
Մեր ազգը ոնց որ հաշիշի դոզայի տակ լինի:
Ամեն ինչն անլրջացել է, ամեն արժեք»։