Մոսկվայում տուգանվել են Telegram-ը և Amazon-ը

Մոսկվայի դատարանը տուգանել է Amazon.com, Inc և Telegram Messenger Inc արտասահմանյան ընկերություններին՝ արգելված տեղեկատվությունը չհեռացնելու համար: Այս մասին հայտնել է «Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունը:
«2025 թվականի սեպտեմբերի 8-ին Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը տուգանել է Amazon.com, Inc և Telegram Messenger Inc արտասահմանյան ընկերություններին 3.5 միլիոն ռուբլով՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելված տեղեկատվությունը չհեռացնելու համար»,- հայտնել է մամուլի ծառայությունը:
Telegram-ը տուգանվել է կեղծ տեղեկատվություն, ԼԳԲՏ քարոզչություն, մարմնավաճառության գովազդ, ալկոհոլի հեռակա վաճառք և անչափահասներին կյանքի և առողջության համար վտանգավոր անօրինական գործունեության մեջ ներգրավելու տեղեկատվությունը չհեռացնելու համար: «Telegram-ի վրա դրված տուգանքների ընդհանուր գումարը հասել է 109 միլիոն ռուբլու», - հավելել է Ռոսկոմնադզորը:
Amazon-ը տուգանվել է ծայրահեղական նյութերը չհեռացնելու համար: Amazon-ի վրա դրված տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 9.5 միլիոն ռուբլի, նշել է գերատեսչությունը:

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
191Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
97Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
133Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
17805.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
19305.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47602.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
47102.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43702.10.2026, 13:06