Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Երեխաներին դանակահարո՞ւմ են, զաթո ասֆալտ է քաշել Նիկոլը, որ էդ ասֆատի վրայով հասցնեք հիվանդանոց». Սևակ Հակոբյան

«Երեխաներին դանակահարո՞ւմ են, զաթո ասֆալտ է քաշել Նիկոլը, որ էդ ասֆատի վրայով հասցնեք հիվանդանոց». Սևակ Հակոբյան
141
Երեկ, 20:24

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը՝ հանցագործների տանիք․ «Կարճ ասած»
Վերջին օրերին մի քանի դեպք տեղի ունեցավ անչափահասների մասնակցությամբ, որը խիստ մտահոգիչ է։ Վերջին թողարկումներից մեկում անդրադարձել էի դանկահարություների, կրակոցների, սպանությունների թեմաների, որոնց գրեթե բոլորը՝ անչափահասների մասնակցությամբ։ Այսօր էլ եմ անդրադառնում, որովհետև խնդիրը շատ սուր է։ Այսօր կարդում ենք՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող սրճարանի մոտ 59-ամյա մեկը իր 33-ամյա որդու հետ հիվանդանոց ընկնելու աստիճան ծեծել է 16-ամյա տղայի։ Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրի թաղապետարանի դիմաց։ Ասեմ, որ շատ սովորական բան է, որ Երևանի տարբեր թաղապետեր ևս բռնություն են կիրառում մարդկանց նկատմամբ․ էնպես որ, լիովին համապատասխանում է դեպքը ժամանակի թրենդին։ Այսօր մեկ այլ դեպքի մասին իմացանք, որ ՔՊ-ական համայնքապետի հայր է Արմավիրի մարզում ծեծել ոստիկանի։ Վերջին 2 շաբաթում արդեն 5-6-րդ դեպքն է ՔՊ-ական բդեշխների մասնակցությամբ։
Մեկ այլ դեպք եմ կարդում․ սա, արդեն, նախորդ օրվա։ Երևանի Շինարարներ փողոցից «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա։ Վնասվածքները ստացել է Թումոյի այգում այլ անչափահասների հետ վիճաբանելիս։ Երեկ ևս տեղի էր ունեցել դարձյալ Երևանում անչափահասի դանակահարություն՝ վիճաբանության ժամանակ։ Հասկանում եմ, թե էդ վարակը, վիրուսը, ինչու է ընկել է անչափահասների մեջ, կրակելու, դանակահարելու, ծեծելու մոլուցքը որտեղից է գալիս։ Տրամաբանություն կա․ երբ նայում ես ինչով է զբաղված ՀՀ իշխանությունը, իրավապահ համակարգը, հասկանում ես, որ այլ կերպ չէր կարող լինել։ Կարդում եմ՝ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում՝ ամենաբանուկ մասերից է օրվա բոլոր ժամերին, ավտոմեքենայի վարելու հարցի շուրջ վիճաբանություն, ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ, մասնակիցներից մեկն էլ 15 տարեկան է։
Էսօր մարդամեկը պողպատե չագուչի ֆոտո էր ցույց տալիս։ Էդ, այսպես ասած, պողպատե մանդատը, որ դուք տվել եք իրեն, ժողովուրդ, ձեր երեխաների անվտանգությանը ոչ մի օգուտ չի տալիս։ Ձեր երկրի մեջ ձեր երեխաների անվտանգությունը էդ պողպատե չագուչը չի ապահովում։ Երեխաներին դանակահարո՞ւմ են, զաթո ասֆալտ է քաշել Նիկոլը, որ էդ ասֆատի վրայով հասցնեք հիվանդանոց։ Մա՞րդ են սպանում․ ասֆալտ է փռել, որ դրա վրայով տանեն գերեզմանոց։ Իսկ դանակահարողը, կրակողն ու սպանողն էլ նույն հարթ ասֆալտով փախչում են։ Առերեսվեք իրականությանը, ժողովուրդ ջան։
Եթե երկրի ղեկավարը կաթողիկոսին ասում է՝ սեռական օրգանս կբերեմ ցույց կտամ, եթե երկրի ղեկավարը խոսում է իրար դոմփելուց, երբ ՔՊ-ական պատգամավորը կին պատգամավորին ասում է գնա սեռավարակի թեստ հանձնի, ուրեմն ո՞նց պետք է խոսեն իրար հետ մեր երկրի անչափահասները։ Ասեք իմանամ, Նիկոլի բառապաշարից հետո ո՞նց պետք է իրար հետ խոսեն։ Պատգամավորի բառապաշարից հետո ո՞նց պետք է խոսեն։ Հենց իր թիմից չկան մարդիկ, որ ականջից բռնեն դուրս շպրտեն, ասեն դու դեպուտատ ես, ԱԺ հեղինակություն ես գցում, իշխանական թիմի չեղած հեղինակություն ես գցում։
Ժողովուրդ ջան, ո՛չ թուրքից եմ խոսում, ոչ ադրբեջանցուց, ո՛չ տաջիկից ու ուզբեկից, ոչ էլ խոսում եմ Ղարաբաղի հանձնումից․ խոսում եմ ձեր երկրում ձեր երեխաների անվտանգությունից, որը զրոյական մակարդակում է։ Էս պահին հազար հոգի ապահովում է Նիկոլի անվտագությունը հեծանիվ քշելուց, իսկ ձեր երեխեքն իրար սպանում են։ Հազար հոգի ոստիկան ու ախռանա, որ քո համար ես պահում, հանի ցրի թող հազար դպրոցի մոտ, այգիներում հսկեն։ Հանրապետության հրապարակը ցիվիլ, նորմալ տեղ է, ինչքան ոստիկան ես հանել տեղադրել, ի՞նչի համար, ո՞ւմ համար։ Որովհետև կողքը կառավարության շենքն է ու դու ամեն վայրկյան մտածում ես, որ մարդ հանկարծ չմտնի էնտեղ։ Վախենում ես, էնքան վատություն ունես արած, որ երևի անկողին ու զուգարան էլ ես ախռանայով ու ոստիկաններով գնում։ Կրկնում եմ, գոյություն ունի X քանակի ոստիկան, որի գոյության իմաստը հանրային անվտանգությունն է։ Եթե նրանց վերցնում-տանում ես ու ստիպում մի հոգու պահակություն անել, ուրեմն մյուսների անվտանգությունը մնում է բաց։
Ասում է՝ Վաշինգթոնում ստորագրել եմ, այլևս խաղաղություն է․ դու իսկի երկրի ներսում չես կարողանում ապահովել էդ խաղաղությունը, ի՞նչ սահման, ի՞նչ խաղաղություն, երկրի ներսում եթե իրար ուտում են»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան