Խոտեր այրելու հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած կինը մահացել է

Սեպտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի 11-րդ փողոցում գտնվող տներից մեկում կրակ և ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջներն ու պարեկները կժամանեին՝ «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «Մարմնի տարբեր հատվածների իննսուն տոկոսանոց այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Պարզվել է, որ տեղափոխվածը նույն գյուղի բնակիչ 86-ամյա Անահիտ Գ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի ռեանիմացիայի բժիշկը հայտնել է, որ Վայոց Ձոր բժշկական կենտրոնից Գետափ գյուղում խոտեր այրելու հետևանքով «Ջերմային այրվածք բոցով, 3-րդ, 4-րդ աստիճանի, կրծքավանդակի, որովայնի, շեքի, թիկունքի, նստատեղի, վերին և ստորին վերջույթների շրջանում մոտավորապես 80 տոկոս մարմնի մակերես, ինհալացիոն վնասվածք և ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Անահիտ Գ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։Դ

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
136Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
170Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
339Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
539Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
658Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
429Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
28720.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
27820.07.2026, 23:36