Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մարզպետը չգիտի մարզի վթարային տների թիվը»․ Ոսկան Սարգսյան

«Մարզպետը չգիտի մարզի վթարային տների թիվը»․ Ոսկան Սարգսյան
299
Շաբաթ, 08 մարտի, 2025 թ., 16:18

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարզպետը չգիտի մարզի վթարային տների թիվը, նա ասում է, որ դա պարզելու համար շատ փող է պետք։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե 2025թ․ փետրվարի 26-ի դրությամբ որքա՞ն է Տավուշի մարզում 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարային առանձնատների, բազմաբնակարան շենքերի թիվը, դրանք ո՞ր բնակավայրերում են։ Մարզպետարանից պատասխանել են․ «Ձեր տեղեկատվության պահանջին կրկին անգամ տեղեկացնում եմ որ 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարայնություն ունեցող տների մասին տեղեկատվությունը անհրաժեշտ է 5-10 տարին մեկ թարմացման, այն իրականում մեծածավալ աշխատանք է և ներկայումս թարմացված տեղեկատվություն չունեք, համայնքների ղեկավարները ստացել են համապատասխան առաջարկություն ցուցակները թարմացնելու վերաբերյալ մասնագիտական աշխատանք պատվիրելու համար, սակայն գործընթացը պահանջում է մեծ ֆինանսական ռեսուրսներ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան