Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ժամանակին Էրդողանի հետ քիրվայություն անող Ասադն ո՞ւր է թռած»․ Վարազդատ Հարությունյան

«Ժամանակին Էրդողանի հետ քիրվայություն անող Ասադն ո՞ւր է թռած»․ Վարազդատ Հարությունյան
440
Շաբաթ, 08 մարտի, 2025 թ., 16:48

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեսնո՞ւմ եք, թե ինչպես է էրդողանյան խուժանը կոտորում ալավիներին Սիրիայում: Ստիպում են փողոցում ոռնալով չոքեչոք քայլել ու խառը սպանում են:
Ալավի, Սիրիայի նախկին բազմամյա առաջնորդ, ժամանակին Էրդողանի հետ քիրվայություն անող Ասադն ո՞ւր է՝ թռած: Աշխարհքաղաքական մեծաբերան «հսկաներն» ո՞ւր են՝ գործարքների մեջ:
Էդ մարդիկ մեն միայնակ են մնացել այնպես, ինչպես արցախցիները 2023թ., որոնց նիկոլը Պրահայում Շառլ Միշելի ու Մակրոնի քավորությամբ հանձնեց և որոնց «спасибо России» պաստառների առկայությամբ ու ռուս խաղաղապահների ներկայությամբ կոտորեցին»։