«Ինչո՞ւ այդ կնոջը խառնեցիք այս ամենի մեջ․ ամեն ինչ ջրի երես դուրս կգա»․ Էդգար Համբարձումյանը՝ ԴՕԿ-ին
![]() 516 Կիրակի, 09 մարտի, 2025 թ., 13:12 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի դատավարության հետ կապված մեծ ակտիվություն է դրսևորում բլոգեր Էդգար Համբարձումյանը, ում Վարդան Ղուկասյանի մայրն իր տեսաուղերձում մեղադրեց ԴՕԿ կուսակցությունը պառակտելու փորձի մեջ։ Էդգար Համբարձումյանի խոսքով ամեն ինչ սկսվեց, երբ նա իր եթերի ժամանակ հայտնեց, որ կուսակցության և մասնավորապես նախագահ Անի Խուդավերդյանի վրա ճնշումներ են գործադրվում։ Նա իր հերթական եթերի ժամանակ կոչ արեց քաղաքացիներին, անտեսելով իր հասցեին հնչած մեղադրանքները, իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի և նրա դատի օրը՝ մարտի 10-ին, անպայման ներկա լինել դատարանի մոտ սպասվող ակցիային։ «Ես ոչ ոքի չեմ վիրավորել, ասել եմ միայն, որ Անի Խուդավերդյանի վրա ճնշումներ կան։ Մենք մեր պայքարը պետք է տանենք առաջ՝ ապացուցելով, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, չնայած ԴՕԿ կուսակցությունն ասում է, որ այդպես չէ։ Ինչի՞ էր պետք Վարդան Ղուկասյանի մայրիկին այս ամենի մեջ խառնել, իրա դարդուցավը թողած, տեքստը տվեցիք, որ ասի՝ Էդգարը փող է հավաքում, որ միկրոֆոն առնի։ Պետք է մարտի 10-ին մեր ամենակարևոր քայլը կատարենք, հետո ամեն ինչ ջրի երես դուրս կգա։ Մեր աջակցությունը պետք է շարունակվի»,- ասաց նա։ |
«Պատանեկան սուր տրավմաներով անձինք ընդվզում են ունենում կանանց հանդեպ, ինչն անբուժելի է»․ Մարինե Ֆարմանյան
11200:36«Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է». Մադուրո
21300:27ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդին զոհվել է Իսրայելի կողմից Դոհայի հրթիռակոծության ժամանակ
205Երեկ, 23:14ԵՄ-ն Լեհաստանին հատկացրել է գրեթե 44 միլիարդ եվրո պաշտպանության համար
160Երեկ, 23:03«Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դաս տվեց ՀՀ իշխանությանը»․ Ոսկան Սարգսյան
174Երեկ, 22:54Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում սեպտեմբերի 10-11-ին
166Երեկ, 21:36Արցախի դրոշը՝ Հայաստան-Իռլանդիա հանդիպմանը (տեսանյութ)
178Երեկ, 21:06«Միքայել Սրբազանի կալանքի ժամկետի առաջին երկարացման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել»․ ԶԼՄ
134Երեկ, 21:00