«Հայր և որդի Պուտրոսները պատահական կրակոցների զոհ չեն, նրանց սպանել են»․ «Արևելք»
![]() 432 Կիրակի, 09 մարտի, 2025 թ., 13:24 Սիրիայի ծովափնյա շրջաններում կառավարական ուժերի և նախկին նախագահի զինված կողմնակիցների միջև տեղի ունեցող բախումները հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ Լրատվամիջոցները հայտնում են միայն խաղաղ բնակչության շրջանում 700-ից ավելի զոհի մասին։ Հայտնել էինք, որ նրանց մեջ նաև հայեր կան։ «Արևելք»-ի տեղեկություններով, Լաթաքիայում զոհված հայերը ոչ թե պատահական կրակոցների զոհ էին, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ նրանց սպանել են։ «Արևելք»-ը Լաթաքիայի իր աղբյուրից տեղեկացել է, որ հայր և որդի Պուտրոսներին Լաթաքիա վերադառնալուց կանգնեցրել և կրակելով սպանել են։ Թե բախումներին մասնակից ո՛ր կողմն է սպանել՝ առայժմ հայտնի չէ։ Նշվում է, որ Պուտրոսներն այն քչաթիվ հայերից են, որ ծնվել են Ասադների ծննդավայր Կարդահայում, և այսօր պատմական այդ գյուղի միակ հայ ընտանիքն են։ Հայր և որդի Անտուան և Ֆադի Պուտրոսները, «Արևելք»-ի տեղեկություններով, պատկանում են Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող մի ինքնատիպ հայկական համայնքի, որը հայտնի է «հին հայեր» անվամբ։ Այս համայնքի ներկայացուցիչները, հիմնականում արաբախոս լինելով, հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, ձգտում են պահել հայկականությունն ու ինքնությունը, որը դարերի ընթացքում նահանջել է։
|
«Պատանեկան սուր տրավմաներով անձինք ընդվզում են ունենում կանանց հանդեպ, ինչն անբուժելի է»․ Մարինե Ֆարմանյան
11200:36«Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է». Մադուրո
21300:27ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդին զոհվել է Իսրայելի կողմից Դոհայի հրթիռակոծության ժամանակ
205Երեկ, 23:14ԵՄ-ն Լեհաստանին հատկացրել է գրեթե 44 միլիարդ եվրո պաշտպանության համար
160Երեկ, 23:03«Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դաս տվեց ՀՀ իշխանությանը»․ Ոսկան Սարգսյան
174Երեկ, 22:54Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում սեպտեմբերի 10-11-ին
166Երեկ, 21:36Արցախի դրոշը՝ Հայաստան-Իռլանդիա հանդիպմանը (տեսանյութ)
178Երեկ, 21:06«Միքայել Սրբազանի կալանքի ժամկետի առաջին երկարացման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել»․ ԶԼՄ
134Երեկ, 21:00