Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հուսով եմ՝ Ալեն Սիմոնյանը կօգնի` գտնել «հեղափոխությունից» հետո ստեղծված ընկերության սեփականատերերին». Պեդրո Զարոկյան

«Հուսով եմ՝ Ալեն Սիմոնյանը կօգնի` գտնել «հեղափոխությունից» հետո ստեղծված ընկերության սեփականատերերին». Պեդրո Զարոկյան
185
Երեկ, 20:12

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի ընթերցողներ և լրագրողներ,
Մարտի 8-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնայնն իր Telegram-ալիքում գրառում է կատարել, որ նա հայց է ներկայացրել իմ դեմ՝ պնդելով, որ Պեդրոն «սուտ էր տարածել իմ և իմ եղբոր մասին, որի համար դատական հայց եմ ներկայացրել»: Հայցադիմումը դեռ չեմ ստացել, հենց որ ստանամ, կհրապարակեմ և կարող եմ լրացուցիչ մեկնաբանություններ կամ հարցազրույցներ տալ։
Մինչդեռ Ալեն Սիմոնյանը լրացուցիչ պնդումներ է անում, թե ես ստել եմ՝ հիմնվելով «Ազատություն ռադիոկայան»-ի հաղորդագրությունները կրկնելու վրա, որտեղ իրենց լրագրողներն այցելել են «Եվրոասֆալտ1» և «Եվրոասֆալտ» ընկերության սեփականության ֆիզիկական հասցեները և պարզել 3 հասցե, որոնցից մեկը գյուղի տարեց կին է, ում եղբայրը հերքել է, որ քույրը «Եվրոասֆալտ»-ի կամ որևէ ընկերության սեփականատերն է, իսկ 2-րդ հասցեն բնակարան չի գտնվել և 3-րդ հասցեում Ալեն Սիմոնայի տատիկին են գտել:
Armenia Liberty-ի որը ֆինանսավորվում է U.S. Embassy Yerevan ԱՄՆ-ի կառավարության կողմից, «Եվրոասֆալտ»-ի հետաքննական աշխատանքի ամբողջական տեսանյութը տեղադրում եմ այստեղ, որը կարող եք գտնել նաև youtube-ում՝ վերնագրով «Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը հիմնադրել է Ուշիում բնակվող տնային տնտեսուհին» տեղադրված է հոկտ. 14, 2021: Հատկանշական է, որ այս տեսանյութում Ալեն Սիմոնյանը, պատասխանելով «Եվրոասֆալտ»-ի պատկանելությանը վերաբերող հարցերին, ասում է, որ չի պատասխանում «Դեղին մամուլի» հաղորդագրություններին։
Իսկ իմ բոլոր մեկնաբանություններում ես երբեք չեմ հայտարարել, որ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, «Եվրոասֆալտ»-ի սեփականատերն է, այլ մտահոգություն եմ հայտնել, որ սեփականատերերը չեն գտնվել, ինչը շատ կասկածելի է։ Հուսով եմ, որ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի խոսքի ազատությունը ճնշել փորձելու փոխարեն Ալեն Սիմոնյանը կարող է օգնել մեզ գտնել այսպես կոչված «հեղափոխությունից» հետո ստեղծված ընկերության սեփականատերերին, որտեղ նրա եղբայրը տնօրենն էր մեծ մասամբ, երբ նրանք շահեցին շուրջ 30 պետական մրցույթներ՝ շուրջ 343 միլիոն դոլար արժողությամբ մոտ 3,5 տարում, այնուհետև փակեցին «Եվրոասֆալտ ընկերությունը»։

Աղբյուրը`   Պեդրո Զարոկյան