Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Վեճի առարկան նիկոլին հեռացնելու արդյունավետ մեթոդի առաջարկի շուրջ է». Նարեկ Մալյան

«Վեճի առարկան նիկոլին հեռացնելու արդյունավետ մեթոդի առաջարկի շուրջ է». Նարեկ Մալյան
286
Երեքշաբթի, 11 մարտի, 2025 թ., 02:06

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլն այնքան է նեղվել վերջին օրերի հրապարակային գործընթացից, որ հեգնելով փորձում է կանգնեցնել ընդդիմության մաքրումն ու բյուրեղացումը:
Նիկոլին ձայնակցում են ընդդիմադիր դաշտի «не рыба не мясо» գործիչները, «ախպեր ամոթ ա, միասնական լինենք» անարդյունավետ նարատիվով:
Նախ վերջին 7 տարվա կտրվածքով գոնե մեկ օրինակ բերեք, երբ ձեր «միասնականությունը» գոնե կես արդյունք է գրանցել:
Երկրորդ, այսօր իբր չկողմնորոշված այդ գործիչներին ես անվանում եմ «խաղաղության ղշեր» որոնց նպատակն է բոլորի հետ լավ լինելով օգտվել բոլորի բարեհաճությունից: Դրանք 2018-ին վազում էին հրապարակ, սելֆիներ էին անում որպեսզի լավ լինեին նաև նիկոլի հետ: Չստացվեց, դարձան զիլ հականիկոլականներ:
Իսկ մյուսներին ցանկանում եմ հիշեցնել, որ վեճի առարկան նիկոլին հեռացնելու արդյունավետ մեթոդի առաջարկի շուրջ է:
Երկրորդ նախագահը ռացիինալորեն հաշվելով իր ռեսուրսը առաջարկել է սպասել 2026թ ընտրություններին:
Մնացած բոլոր ընդդիմադիրները հիշեցնում են, որ հիմա դեռ 2025 թ սկիզբն է և պահանջում են ակտիվ գիրծողություններ, օրինակ իմպիչմենտ:
Նիկոլն էլ հասկանում է, որ էս վեճի արդյունքում կարող է ծնվել իր իշխանության համար լուրջ վտանգ, փորձում է հեգնելով կանխել, կանգնեցնել պրոցեսը…
Ամոթ ա ախպեր, նիկոլը բոցվեց՝ եկեք թարգենք))»:

Աղբյուրը`   Նարեկ Մալյան