«Անմարդկային պայմաններ՝ Վանաձորի նախկին հանրակացարանում». Գառնիկ Դանիելյան
![]() 371 Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ., 15:30 ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ են դիմել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 90 շենքի բնակիչները՝ ահազանգելով, որ նախկին հանրակացարանը, որտեղ իրենք բնակվում են, ամեն պահի կարող է փլուզվել։ Վթարային շենքում անմարդկային պայմաններ են․ պատերն իրարից հեռացել են, հատակը ճաքել է։ Այդուհանդերձ, բնակիչները պատրաստ են շարունակել բնակվել շենքում, միայն թե՝ միջոցներ հատկացվեն շենքը վերականգնելու համար։ Բնակիչները հայտնում են, որ թեև մարզպետարանից ու քաղաքապետարանից ստացել են որոշակի աջակցություն, այդուհանդերձ, շենքն ունի հրատապ վերականգնման անհրաժեշտություն․ յուրաքանչյուր ցնցում կարող է ճակատագրական լինել բնակիչների համար։ Մինչդեռ, համայնքապետարանը մերժում է՝ պատճառաբանելով, որ չկան ֆինանսներ, իսկ կառավարությունը որևէ ձևով չի արձագանքում։ Հարկ է նշել, որ բնակիչները նախկին հանրակացարանի շենքում հայտնվել են Սպիտակի ավերիչ երկրաշարժիչ հետո։ Շենքում այս պահին ապրում է 20 ընտանիք և բազմաթիվ երեխաներ։ Պատկան մարմիններին կոչ եմ անում օր առաջ ձեռնարկել քայլեր։ Գործ ունենք մարդկային կյանքերի հետ։ Աղբյուրը` Գառնիկ Դանիելյան |
«Պատանեկան սուր տրավմաներով անձինք ընդվզում են ունենում կանանց հանդեպ, ինչն անբուժելի է»․ Մարինե Ֆարմանյան
14500:36«Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է». Մադուրո
31000:27ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդին զոհվել է Իսրայելի կողմից Դոհայի հրթիռակոծության ժամանակ
232Երեկ, 23:14ԵՄ-ն Լեհաստանին հատկացրել է գրեթե 44 միլիարդ եվրո պաշտպանության համար
182Երեկ, 23:03«Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դաս տվեց ՀՀ իշխանությանը»․ Ոսկան Սարգսյան
190Երեկ, 22:54Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում սեպտեմբերի 10-11-ին
191Երեկ, 21:36Արցախի դրոշը՝ Հայաստան-Իռլանդիա հանդիպմանը (տեսանյութ)
189Երեկ, 21:06«Միքայել Սրբազանի կալանքի ժամկետի առաջին երկարացման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել»․ ԶԼՄ
145Երեկ, 21:00