«ՊԵԿ-ի տեսուչները շատ թույլ են գրագիտությունից ու պրոֆեսիոնալիզմից». Վահրամ Միրաքյան

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդարադատության նախարարությունը մի աբսուրդ օրենսդրական նախագիծ է առաջարկում, ըստ որի, եթե անհատի կամ բիզնեսի վրա ակտ են գրում, ապա այդ ակտի վիճարկումը չի կասեցնելու դրա վճարումը։
Այսինքն, եթե ՊԵԿ տեսուչներն եկան, ասեցին՝ դուք 800 միլիոն դրամ հարկ չեք վճարել, իսկ դուք դրա հետ համաձայն չեք ու դիմում եք դատարան, ապա դատարան դիմելը չի խանգարելու ձեր վճարմանը։
Օրենսդրական առաջարկն աբսուրդ է մի քանի պատճառով։
1. ՊԵԿ-ի տեսուչները շատ թույլ են գրագիտությունից ու պրոֆեսիոնալիզմից, ինչն արտահայտվում է նրանով, որ դատական գործերի մոտ 80 տոկոսը ՊԵԿ-ը պարտվում է։ 2019 թվականից մինչև 2024 թվական ՊԵԿ-ի դեմ ստացվել է 10 779 հայցադիմում, որից 7 163-ը ՊԵԿ-ը պարտվել է։ Ստացվում է ՊԵԿ-ի անգրագիտության ու սխալ որոշումների համար պատասխան են տալու բիզնեսները։
2. Վարչական դատավարության կարգով վարչական դատարանում քննվող գործերի տևողությունը երկու ատյաններում միջինում տևում է երկու տարուց ավելի, հետևաբար սխալ որոշումների դեպքում քաղաքացին կամ բիզնեսը անարդար ձևավ միջինում երկու տարի զրկվելու է տուգանքի չափսով իր միջոցները տնօրինելու հնարավորությունից, ինչը բնականաբար ազդելու է տնտեսական արդյունավետության վրա, որոշ դեպքերում բերելով բիզնեսի սննկացմանը։
3. Խախտվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Եթե ստիպում ենք անհատին կամ կազմակերպությանը վճարել տուգանքը, ինչն է՝ պատժել, մինչև դատարանի որոշումը, դա անմեղության կանխավարկածի լուրջ խախտում է, իր բոլոր բացասական հետևանքներով»:

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
269Երեկ, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
282Երեկ, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
25417.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
25917.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
33216.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
33516.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
27216.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
26416.09.2026, 13:18