«Թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրելով՝ ՀՀ անվտանգության երաշխիքները չեն ավելանում»․ Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական մուրացկանության, վախկոտության կամ գավառական շողոքորթության վերջնարդյունքը, որպես կանոն, զրոյական է լինում։ Միջազգային հարաբերություններում, անկախ երկրի չափերից, քաղաքական մուրացկաններին, վախկոտներին միշտ անտեսում են կամ հրում լուսանցք, իսկ շողոքորթությանը հավատ չեն ընծայում։ Արժանապատվություն չունեցողներին չեն հարգում ոչ միայն առօրյա հարաբերություններում, այլև միջազգային։
Ադրբեջանից խաղաղություն մուրալով, թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ պետբյուջեի հաշվին երկիր հրավիրելով և աշխարհացունց մտքեր արտահայտելով՝ Հայաստանի անվտանգության երաշխիքները չեն ավելանում։ Ընդհակառակը։ Երևանի չունեցած ատամները հատ-հատ հաշվում են։
Մանավանդ որ, տարածաշրջանում բոլորն են հասկացել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն այնպես է դուրս մղել աշխարհաքաղաքականությունից, որ նա ոչ ոքից ոչինչ չի ստանալու՝ ո՛չ Բաքվից՝ «խաղաղության» թուղթը, ո՛չ Անկարայի բարեհաճությունն ու ապաշրջափակումը։
Սակայն խնդիրը վաղուց Նիկոլ Փաշինյանը չէ, այլ մեր պետությունը, որ դարձել է քաղաքական մուրացական՝ ծուռ պարանոցով և առաջ պարզած ձեռքով»։

Ոսկեպար գյուղում անհանգիստ են
4023:24
«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4423:06
Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
7822:48
Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
4922:42
Գուտերեշն ու Մոդին քննարկել են ուկրաինական հակամարտության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա
9222:07
CENTCOM-ի ղեկավարը Սաուդյան Արաբիայում է՝ բանակցություններ անցկացնելու նպատակով
13221:54
«Խրամատից մինչև բիզնես-պրոյեկտ․ ուր է հասցնում կոլաբորացիան»․ Հրայր Կամենդատյան
5721:42
«Այնպես պետք է բանակցել, որ Տիգրանաշենը մնա Հայաստանի տարածք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6221:06