«Որոշել են գնալ ամենից կարճ և սխալ ճանապարհով». Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աղբահավաք ապիկարություն։
2025 թվականի սկզբից Երևան քաղաքում աղբահանության գումարների հաշվարկը կատարվում է բնակության տարածքի մակերեսով, այլ ոչ թէ բնակիչների թվաքանակով։ Հարցը խորությամբ քննելու նպատակով դիտարկենք միջազգային փորձը, մասնավորապես գերմանականը։
Գերմանացիները վստահ են, որ թափոնների հեռացման համակարգն արդյունավետ է աշխատում, երբ ենթակառուցվածքները արդիականացվում են, նոր սարքավորումներ են նախագծվում, և քաղաքացիների բնապահպանական իրազեկությունը զարգանում է։ Ի վերջո, թափոնների վերամշակումը ոչ միայն մաքուր քաղաք է, այլ նաև տնտեսության առանձին, շատ կարևոր ոլորտ: Գերմանական տնտեսության ինստիտուտի (IW) տվյալներով՝ Գերմանիան ԵՄ երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում թափոնների վերամշակմամբ։ Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ աղբահավաք արդյունաբերության տարեկան շրջանառությունը կազմում է մոտավորապես 70 միլիարդ եվրո, այնտեղ աշխատում է ավելի քան 250 հազար մարդ, և աղբի հավաքման, տեսակավորման և հեռացման կազմակերպման մեջ ներգրավված են ինչպես քաղաքային, այնպես էլ մասնավոր ձեռնարկությունները։ Ամբողջ թափոնների գրեթե 66 տոկոսը վերամշակվում է Գերմանիայում։
Թափոնների վերամշակման տարբեր ընկերություններ միմյանց միջև բաժանում են «պատասխանատվության ոլորտները»: Օրինակ, Բեռլինում փողոցների մաքրումը և կենցաղային աղբի հավաքումն ու հեռացումը Berliner Stadtreinigung-ի (BSR) պարտականությունն է: Այն պատկանում է քաղաքին, պատասխանատու է չտեսակավորված և օրգանական թափոնների համար, այսինքն՝ աշխատում է միայն սև և շագանակագույն տարաներով, և գումար է ստանում ոչ միայն թափոնների վերամշակումից, այլ բնակիչներից։ Թափոնների հեռացման վճարի չափը կախված է բնակության վայրից, տան հարևանների թվից, բնակելի տարածքի չափից և բնակարանում ապրող մարդկանց թվից: Գումարը սահմանվում է քաղաքապետարանների կողմից և հիմնված է նաև թափոնների տարաների քանակի, դրանց չափի, հավաքման հաճախականության և աղբի վերամշակման օբյեկտի հեռավորության վրա:
Փաստացի Եվրոպական աղբահանության առաջնորդ երկրում աղբահանության գումարի մեծության հաշվարկի հիմքում ընկած են բազմաթիվ գործոններ, որոնք տնտեսապես արդարացված են համապատասխան հաշվարկներով։
Ի՞նչ ունենք Երևան քաղաքում, որտեղ քաղաքային իշխանությունը ներկայացնում է «քպ» և «հանրապետություն» կուսակցությունների կոալիցիան։
Բազմաթիվ գործոնների ազդեցության հաշվարկի փոխարեն որոշել են գնալ ամենից կարճ և սխալ ճանապարհով։ Որոշել են պարզապես բնակֆոնդի քառակուսի մետրերը ընդունել հիմք և սահմանել աղբահանության նոր սակագներ, որոնք էլ նախկինում գործող սակագնից արժեքային հանրագումարով աճել են մոտ քսանհինգ տոկոսով ։
Որո՞նք են այս որոշման հիմնական պարադոքսները:
1. Չկա նոր ենթակառուցվածքների ներդնում,
2. Աղբի օրգանական ստեղծող մարդու քանակի փոխարեն հիմք է ընդունվել բնակֆոնդի մակերեսը,
3. Չկա աղբի գոյացման տարածքի և աղբավայրերի միջև հեռավորության ազդեցության հաշվարկը,
4. Չկա մասնավոր ընկերությունների ներգրավման հարցը ոլորտում,
5. Չկա աղբի վերամշակման գործընթացի կոնցեպտը,
6. Առկա լրջագույն սոցիալական խզում անհատական տներում բնակվող և փոքր բնակարաններում բնակվողների վճարվելիք վճարների մասով
Ակնհայտ է, որ ոլորտը պահանջում է մասնագիտական հաշվարկ, որը կփոխարինի ներկա անիմաստ, ապիկար, ամեն ինչ թանկացնելու չարդարացված մոլուցքը։ Մեր փողը ձեր փողը չէ»:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
36413.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
107013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
42112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
41312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
30712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
75511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
116311.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
34311.08.2026, 16:54