Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չի չեղարկվի. կառավարությունը մերժեց «Հայաստան» խմբակցության նախագիծը

Այսօր Կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջարկությունը, որը ներկայացվել էր Ֆինանսների նախարարության կողմից։ Ըստ նախագծի առաջարկվում է չեղարկել ֆիզիկական անձանց պարտադիր հայտարարագիր ներկայացնելու որոշումը։ «Նախագծով առաջարկվում է չեղարկել ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը:
Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ֆիզիկական անձանց կողմից ներկայացված եկամտային տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) չեն կարող օգտագործվել պետական իրավասու մարմինների կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում:
Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ժամանակավրեպ է, դրված նպատակի տեսանկյունից՝ ոչ լիարժեք և ոչ համարժեք, իսկ քաղաքացիների համար դառնալու է նոր և ավելորդ վարչարարություն, անիմաստ պարտավորություն և տուգանքի հիմք, իսկ պետության տեսանկյունից դառնում է արդեն իսկ առկա տեղեկատվության կրկնակի կամ եռակի հավաքագրման անիմաստ և անարդյունավետ գործընթաց: Նշվում է նաև, որ առկա են ոչ պակաս կարևոր տեխնիկական ու բովանդակային չլուծված այլ խնդիրներ, որոնք փաստում են, որ հարկային մարմինները ևս պատրաստ չեն ընդունելու այդ հայտարարագրերը»,- ասված է նախագծում:
Կառավարությունը սակայն անընդունելի է համարել այդ առաջարկությունը՝ նշելով, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է։
«Հայտնում ենք նաև, որ նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը»,-ասված է կառավարության եզրակացության մեջ։

««Խաչմերուկի» իրականացման բանալիները Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերում են»․ Սուրեն Սահակյան
2712:12
«Կառավարությունը բացահայտ մսխում է մեր հարկերը՝ իրենց փիառի համար»․ Դավիթ Գալստյան
167Երեկ, 17:06
«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
68921.09.2026, 18:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
70021.09.2026, 17:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
27521.09.2026, 15:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
32320.09.2026, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
97418.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
99218.09.2026, 18:25