«ՀՀ գաղափարախոսությունը պետք է հիմնվի ոչ թե Նիկոլ Փաշինյանի պատկերացումների, այլ հայ ժողովրդի աշխարհընկալման վրա». Նորիկ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» իրականում գաղափար է, ոչ թե գաղափարախոսություն։
Դրանք տարբեր, ընդ որում՝ տրամագծորեն տարբեր հասկացություններ են, որոնց մասին կխոսենք առաջիկայում։
Ոչ թե որևէ գաղափար, այլ գաղափարների համակարգը կարող է համարվել որևէ գաղափարախոսություն, իսկ վերջինիս կարևորագույն տարրերից մեկը հասարակության հոգեբանությունն է։
Այլ կերպ ասած, որևէ գաղափարախոսության հիմքում դրված է ոչ թե այս կամ այն քաղաքական ու պետական գործչի պատկերացումները, այլ տվյալ հասարակության հոգեբանությունը։
Այսինքն, հայ ժողովրդի կամ Հայաստանի Հանրապետության դավանած գաղափարախոսությունը ոչ թե պետք է հիմնվի Նիկոլ Փաշինյանի հախուռն ու փոփոխական պատկերացումների վրա, այլև խարսխված լինի հայ ժողովորդի աշխարհընկալման ու բարոյական չափանիշների վրա։
Հակառակ դեպքում, ցանկացած գաղափարախոսություն զրկված կլինի բովանդակությունից և չի արտացոլի հասարակության արժեհամակարգի բոլոր կողմերը»:

«Դիլիջանում 1 միլիարդ դրամանոց ծրագիրը երկարաձգել են, սակայն սարքածն արդեն քանդվել է». Ոսկան Սարգսյան
7003:06
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը». Արտակ Զաքարյան
7402:12
«Տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար». Արմեն Հովասափյան
8401:00
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների հետ
148Երեկ, 23:30
«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
93Երեկ, 23:00
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
102Երեկ, 20:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
185Երեկ, 18:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
124Երեկ, 17:06