«Տո՜, որ ուզում եք իմանաք, ժողովուրդը հիմա համարյա ամեն ինչ գիտի»․ Արարատ Միրզոյան
![]() 272 Ուրբաթ, 14 մարտի, 2025 թ., 15:18 «Այսօրվա քննարկման մեջ մի գիծ է գնում, թե ընդդիմադիրները խաղաղություն չեն ուզում, բայց մեզանից շատ ոչ ոք խաղաղություն չի ուզում․․․Պարոն Միրզոյան, պատերազմը դուք եք կերտել»,- ԱԺ-ում, դիմելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ իշխանության արածը բացառապես միակողմանի զիջում է։ «Թուղթ խաղաղության մասին և իրական խաղաղություն հողի վրա, դրանք տարբեր բաներ են»,- հավելեց պատգամավորը։ Ի պատասխան պատգամավորի մեղադրանքի, թե ժողովրդից շատ բան թաքուն է պահվում, Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ իրենք խաղաղության պայմանագրի մասով հայ ժողովրդից ոչինչ չեն թաքցնում։ «Մենք ժողովրդից գաղտնի ոչինչ չենք պահելու, մենք հիմա էլ գաղտնի չենք պահում, տո՜, որ ուզում եք իմանաք, ժողովուրդը հիմա համարյա ամեն ինչ գիտի»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ երբ պահը գա, կհրապարակեն խաղաղության պայմանագրի տեքստը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
