«30 տարվա ընթացքում ադրբեջանցիները խախտել են հայերի հետ պայմանավորվածությունը առնվազն 13 անգամ». Էդուարդ Աբրահամյան

Միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին մոտ 30 տարվա ընթացքում ադրբեջանցիները խախտել են հայերի հետ պայմանավորվածությունը առնվազն 13 անգամ։ 13 անգամ սկզբից պայմանավորվել են, որոշ դեպքերում ստորագրել թուղթ, այնուհետև որոշ ժամանակ անց, ըստ էության, խաբել, խախտել ու անցել հարձակման։ Եվ ճիշտ են արել, քանզի դա է պահանջել իրենց ռազմավարական շահը։ Քանզի նախ հստակ իմացել են, թե ինչ որակի ու մտքի տեր հավաքական օպոնենտի հետ գործ ունեն։
Ինչպես նաև խախտել են, քանի որ քաղաքակրթական ու գաղափարական հակառակորդի հետ պայմանավորվածություն/պայմանագիր քննարկելը զուտ ժամանակավոր քաղաքական մանևր են համարել, ինչպես մի քանի անգամ շեշտել է Իլհամ Ալիևը՝ նոր հարված նրան հասցնելու և վերջնականապես ապառազմավարականացնելու, հնազանդեցնելու և նրա ֆիզիկական գոյությունն ու քաղաքական ապագան միայն իրենցով պայմանավորելու գերնպատակով։
Ինչպես 2017-ին Բրիտանիայում հայ-ադրբեջանական հերթական քննարկման ժամանակ հայտարարել է Հիքմեք Հաջիևը. մենք ձեր շնորհիվ շատ ենք փոխվել՝ որպես ազգ։ Շատ բան ենք հասկացել մեր, ձեր ու աշխարհի մասին՝ ձեր շնորհիվ»։

Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
8400:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
5600:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
78Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
77Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
106Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
92Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
87Երեկ, 17:54
«Եթե պետություն կառուցելու գործում դնեինք ազգային երազանք, այլ իրականություն կլիներ մեր երկրում»․ Արա Պողոսյան
84Երեկ, 17:12