Չորեքշաբթի, 19 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն էլ ավելի ագրեսիվ է դարձնելու Ադրբեջանին». Տաթևիկ Հայրապետյան

«Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն էլ ավելի ագրեսիվ է դարձնելու Ադրբեջանին». Տաթևիկ Հայրապետյան
214
Այսօր, 18:54

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարևոր եմ համարում շատ հստակ բացատրել, թե ինչու, ըստ իս, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն առ այն, որ ինքը պատրաստ է փաստացի միակողմանի ստորագրել «խաղաղության պայմանագիրը», էլ ավելի ագրեսիվ է դարձնելու Ադրբեջանին։
Իմ համոզմամբ, Փաշինյանը համաձայնվել է ընդունել Ադրբեջանի վերջին երկու պայմանները, հույս ունենալով, որ դա կամ հանգեցնելու է պայմանագրի ստորագրմանը կամ միգուցե իրեն թվացել է՝ ինքը բարդ իրավիճակ է ստեղծելու Ալիևի համար։
Հենց այդ իրավիճակն ստեղծելու հետևանքով ադրբեջանական կողմը դարձել է բավականին ագրեսիվ, դրա մասին են փաստում վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվատվական հաղորդագրությունները։
Հիմա գործընթացի շրջանակներում, որտեղ չկա միջազգային երաշխավոր, տարբեր դերակատարներ տարբեր ֆունկցիաներ են կատարում փխրուն իրավիճակը պահելու համար, բայց որեւէ ուղիղ ներգրավվածություն չունեն գործընթացի մեջ, Փաշինյանը անում է հաջորդ վտանգավոր քայլը, կրկին, իր հաշվարկով, փակուղային իրավիճակ ստեղծելով Ալիեւի համար եւ փորձելով դիրքավորվել՝ որպես «կառուցողական»։
Ես չեմ քննարկում պայմանագիր
բովանդակությունը, այնտեղ տեղ գտած բավականին վտանգավորո եւ խնդրահարույց դրույթները։
Ես զուտ ներկայացնում եմ խնդիրն Ադրբեջանի ղեկավարության տրամաբանության ու քաղաքականության տեսանկյունից։ Եթե իրենք հստակ ցույց են տալիս, որ չեն ցանկանում այս պահին եւ այս իրավիճակում որեւէ թուղթ ստորագրել, նման քայլերով փակուղային իրավիճակի ստեղծումը հղի է լուրջ վտանգներով։ Այդ ամենին ի պատասխան՝ Ադրբեջանը կարող է ուղղակի գնալ ռազմական գործողությունների՝ ամբողջ գործընթացը տապալելու համար։
Ալիեւը այս քանի օրերին դեռևս տրամադրություններ է շոշափում և ստուգում տարբեր մայրաքաղաքներից եկող արձագանքները։ Եվ հենց նրան զսպելու նպատակ պետք է հետապնդի տարբեր մայրաքաղաքների հետ աշխատանքը։ Կոնկրետ՝ Թեհրան, Վաշինգթոն, Մոսկվա, ԵՄ անդամ մի շարք երկրներ, այս ուղղությամբ պետք է Նիկոլ Փաշինյանը ջանքեր գործադրի, իսկ Ալիեւի համար փակուղային իրավիճակներ ստեղծելու կամ «կառուցողական» հանդես գալու այս միակողմանի նվաստացման քաղաքականությունը միայն նոր ագրեսիայի է հանգեցնելու»։