«Հավաքվե՛ք դատարանի առաջ, թույլ մի տվեք ազատազրկեն Միքայել Սրբազանին»․ Վարդան Ղուկասյան
![]() 252 Հինգշաբթի, 11 սեպտեմբերի, 2025 թ., 10:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ուղերձ է հղել՝ ի աջակցություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի․ «Այսօր ես իմացա, որ սեպտեմբերի 15-ին Ավանի դատարանում տեղի է ունենալու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարությունը։ Ես դժվարանում եմ հիշել պատմության մեջ այնպիսի մի ժամանակաշրջան, որտեղ դատեին եկեղեցականներին։ Զարմացած եմ այսօրվա քաղաքական գործիչների, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսի լուռ վարքագծի վրա։ Ես հորդորում եմ, որ այդ օրը խփեն Էջմիածնի զանգերը և բոլոր հոգևորականներով ոտքով շարժվեն դեպի քաղաքամայր Երևան, դեպի Ավան ։ Դիմում եմ բոլոր իմ գաղափարակիցներին, հետևորդներին, մոտ և հեռու ընկերներին, անգամ նրանց ում ասել եմ՝ մնացեք ստվերում, մի երևացեք, ես դիմում եմ նաև նրանց, բոլորին․ այդ օրը բոլորը գնան, հավաքվեն Ավանի դատարանի առաջ և թույլ չտան, որպեսզի իրականացվի պետական տեռորն ու կոռուպացված և կաշառված դատավորը փորձի ազատազրկել բարձրաստիճան հոգևորականին։ Ես խնդրում եմ բոլոր դպրոցականներին, ուսանողներին, երիտասարդներին, թողեք այդ օրը ձեր դասը և շարժվեք դեպի դատարան։ Ես հավատացյալ չեմ, բայց չեմ կարող թույլ տալ, որ փորձեն դատեն նման մաքուր անձնավորությանը։ Ուստի խնդրում եմ բոլորիդ՝ գնալ, հավաքվել դատարանի առաջ, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ Հայաստանի Հանրապետությունում դատում են հոգևորականին՝ ազատ խոսքի համար։ Եթե ես լինեի ազատության մեջ՝ Աջապահյանը չէր դատվի»։ Աղբյուրը` Վարդան Ղուկասյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
