«Լեգենդար Չարլի Քըրքը մահացել է»․ Թրամփ

Մահացել է պահպանողական ակտիվիստ և Turning Point USA (TPUSA)-ի գործադիր տնօրեն Չարլի Քըրքը, որի վրա կրակել էին Յուտայի Վելիի համալսարանում իր ելույթի ժամանակ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մեծ, նույնիսկ լեգենդար Չարլի Քըրքը մահացել է։ Ոչ ոք չէր հասկանում և չէր կարեկցում Ամերիկայի Միացյալ Նահանգների երիտասարդությանը այնպես, ինչպես Չարլին։ Նրան սիրում և հարգում էին ԲՈԼՈՐԸ, հատկապես ես, և հիմա նա այլևս մեզ հետ չէ։ Իմ և Մելանիայի ցավակցությունները նրա գեղեցիկ կնոջը՝ Էրիկային և ընտանիքին։ Չարլի, մենք սիրում ենք քեզ», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Քըրքի մահվան մասին հայտարարել է նաև նրա մամուլի քարտուղար Էնդրյու Քոլվեթը, հաղորդում է The New York Times-ը։
Քըրքի սպանության կապակցությամբ Թրամփը հետագայում հրամայել է իջեցնել դրոշները մինչև սեպտեմբերի 14-ի երեկոն։
«Իրավապահ մարմինների հետ միասին մենք պատասխանատվության կենթարկենք այս ողբերգության համար պատասխանատուներին», - X-ում գրել է Յուտայի նահանգապետ Սփենսեր Քոքսը։
Մի շարք ամերիկացի քաղաքական գործիչներ, թե՛ հանրապետականներ, թե՛ դեմոկրատներ, իրենց ցավակցությունն են հայտնել։ Վերջիններիս թվում էր նաև Թրամփի նախորդը՝ Ջո Բայդենը։ «Մեր երկրում նման բռնության տեղ չկա։ Այն պետք է անհապաղ դադարեցվի։ Ջիլը և ես աղոթում ենք Չարլի Քըրքի ընտանիքի և սիրելիների համար», - գրել է նա իր X էջում։
Չարլի Քըրքի վրա հարձակումը տեղի է ունեցել Յուտա Վելիի համալսարանում նրա ելույթի ժամանակ։ Դեպքի վայրից տեսանյութում երևում է, որ նրան կրակել են պարանոցին։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
7703:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
8402:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
9701:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
9000:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
111Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
119Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
111Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
95Երեկ, 22:06