Հինգշաբթի, 11 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Որևէ հոդաբաշխ պատասխան մեր հանրությունը չստացավ»․ Քրիստինե Վարդանյան

«Որևէ հոդաբաշխ պատասխան մեր հանրությունը չստացավ»․ Քրիստինե Վարդանյան
112
Երեկ, 23:24

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառում․ «Այսօր Փաշինյանն առաջին անգամ ԱԺ-ում ներկայացնում էր իր «ձեռքբերում» «դարակազմիկ» փաստաթղթերը:
Ընդդիմության քննադատները սպասում էին երկաթբետոնյա, ակնառու փաստեր, պարզ հարցերի նույնքան պարզ ու համոզիչ պատասխաններ, որով պետք է ապացուցվեր, որ Փաշինյանը բերել է այդքան ցանկալի խաղաղություն:
Այնինչ պարզվեց՝ ամեն ինչ ավելի վատ է, քան նույնիսկ մենք էինք պատկերացնում: Բացի ընդդիմադիրներին պիտակավորելուց որևէ հարցի որևէ հոդաբաշխ պատասխան մեր հանրությունը չստացավ:
Պատգամավոր.
-Եթե ձեր տված ճանապարհին տեղի ունենա պատահար, մեր իրավապահները կարո՞ղ են միջամտել:
Փաշինյան.
-Ես ձեր անտրամաբանական հարցերին չեմ պատասխանի:
Պատգամավոր.
-Կարո՞ղ եք պատմությունից գեթ մեկ օրինակ բերել, երբ գերիներով ու օկուպացված տարածքներով խաղաղություն է հաստատվել
Փաշինյան.
-Դուք հա՞յ եք:
Պատգամավոր.
-Ինչպե՞ս է արդեն խաղաղություն, եթե մեր հասարակությանն Ալիևն անվանում է «հիվանդ» ու պահանջում է փոխել սահմանադրությունը:
Փաշինյան.
-Դուք ողբ եք ուզում։
Խոշոր հաշվով՝ այն ամենն, ինչ հարկավոր է իմանալ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի մասին: