«Օրենքի մարդիկ են, բայց անմեղ մարդուն տանում են, բեզպրեդելավարի տփում»․ Տիգրան Ուլուբաբյան
![]() 336 Չորեքշաբթի, 19 մարտի, 2025 թ., 20:18 Քննչական կոմիտեի շենքի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Տիգրան Ուլուբաբյանի․ ակցիայի մասնակիցները պահանջում են պատժել արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։ «Անհիմն, առանց ներկայացված մեղադրանքի ինձ բռնել են, տարել հարցաքննել, երկրորդ օրը տարել են ծեծել, հայհոյել։ Ծեծելը էլի հեչ, եթե հայհոյած չլինեին, էսքան բանը չէր լինի։ Իրենք օրենքի մարդիկ են, իրենք են մեր պաշտպանը, բայց հիմա բռնում են անմեղ մարդուն, տանում բեզպրեդելավարի տփում։ Ես էդ քաղաքում ո՞նց ապրեմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Տիգրան Ուլուբաբյանը՝ հավելելով՝ գնացել եմ հիվանդանոց, գլխի սալջարդ էլ կա, արձանագրվել է։ «Ոստիկանությունում ասում էին․ «Հեսա մշակում ենք քեզ, պրիզնատ արի, դու ես կազմակերպել»։ Հիշեցնենք՝ օրերս բարեկամի տան վրա ավազակային հարձակումից հետո Տիգրան Ուլուբաբյանին Քննչական կոմիտե, այնուհետև նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչություն են կանչել, հարցաքննել՝ մեղադրելով նրան, թե կապ ունի ենթադրյալ հանցագործների հետ: Հիշեցնենք՝ օրերս բարեկամի տան վրա ավազակային հարձակումից հետո Տիգրան Ուլուբաբյանին Քննչական կոմիտե, այնուհետև նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչություն են կանչել, հարցաքննել՝ մեղադրելով նրան, թե կապ ունի ենթադրյալ հանցագործների հետ: Տիգրանի հավաստմամբ՝ Լոռու մարզային վարչությունում իր նկատմամբ բռնություն են կիրառել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ: Առավել մանրամասն՝ տեսանյութում։
|
«Օր օրի գնաճը խեղդում է»․ Նարինե Կիրակոսյան
4810:42Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
9108:30«Պետք է մեկնեմ Իտալիա, խոսեմ Հենրիխ Մխիթարյանի հետ». Եղիշե Մելիքյան (տեսանյութ)
15700:30Վիրավորում ստացած Քըրքը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական օգնությանը (լուսանկար, տեսանյութ)
38800:08«ՔՊ-ական պլանքյաշի զառանցանքը». «Իմնեմնիմի». ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
202Երեկ, 23:42Լևոն Պետրոսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր
219Երեկ, 23:36«Չեմ ցանկանա, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը գործիք դառնա թշնամու ձեռքին». Նաիրի Հոխիկյան
166Երեկ, 23:18«Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել». Հովհաննես Ավետիսյան
136Երեկ, 23:00