«Ոստիկանն ասաց․ «Տղուդ գլխին սարքելու եմ, ցմահ թողնելու եմ գաղութում»»․ ակցիայի մասնակից
![]() 332 Չորեքշաբթի, 19 մարտի, 2025 թ., 21:12 Քննչական կոմիտեի շենքի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան․ ակցիայի մասնակիցները պահանջում են պատժի ենթարկել արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։ «Հունվարի 7-ին ոստիկանները «զորքով» հարձակվեցին իմ տղայի՝ Անդրանիկ Առաքելյանի վրա, դաժանորեն ծեծեցին»,- լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակից Սվետլանա Մովսիսյանը՝ հայտնելով, որ ոստիկաններն իր որդուն ևս ենթարկել են խոշտանգումների։ «Կապեցին տղայիս ձեռք ու ոտքը, քացով խփում էին, զենքի կոթով հարվածում էին գլխին, քարշ էին տալիս․․․։ Հիմա տղաս Արթիկի քրեակատարողական հիմնարկում է։ Ուզում են իրենց գրած սուտ ցուցմունքով դատեն․․․ Ոստիկանն ինձ ասաց․ «Տղուդ գլխին սարքելու եմ, ինչ կա-չկա կոտրելու եմ իրա գլխին, մոռացի, որ տղա ունես, ցմահ թողնելու եմ գաղութում»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։ |
«Օր օրի գնաճը խեղդում է»․ Նարինե Կիրակոսյան
4810:42Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
9108:30«Պետք է մեկնեմ Իտալիա, խոսեմ Հենրիխ Մխիթարյանի հետ». Եղիշե Մելիքյան (տեսանյութ)
15700:30Վիրավորում ստացած Քըրքը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական օգնությանը (լուսանկար, տեսանյութ)
38800:08«ՔՊ-ական պլանքյաշի զառանցանքը». «Իմնեմնիմի». ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
202Երեկ, 23:42Լևոն Պետրոսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր
219Երեկ, 23:36«Չեմ ցանկանա, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը գործիք դառնա թշնամու ձեռքին». Նաիրի Հոխիկյան
166Երեկ, 23:18«Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել». Հովհաննես Ավետիսյան
136Երեկ, 23:00