«Փոխանակ խնդիրները լուծեն, հեղեղից գրեթե մեկ տարի անց դեռ ժողով են անում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ջրհեղեղից գրեթե մի տարի անց դեռ ժողով են անում, փոխանակ դրա հետևանքները վերացնեն։
2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղի հետևանքով քանդվեցին միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի ճանապարհի եզրի շատ տեղեր, շարքից դուրս եկան Խաշթառակի կամուջը, երկաթուղային Այրում կայարանի կամուրջը, հեղեղվեցին շատ տներ, օբյեկտներ, այգիներ, տնամերձ հողամասեր։ Անցած գրեթե մեկ տարում Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի եզրի վնասված հատվածներից միայն Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին, «Գետափ» ռեստորանի մոտ ճանապարհի քանդված եզրն է նորոգվել, սակայն այդ նորոգված հատվածում դեռ ասֆալտ չի արվել։ Դրա հետևանքում այդ տեղում մինչև հիմա երթևեկը միակողմանի է, տեղադրված են արագությունը սահմանափակող ճանապարհային նշաններ։ Խաշթառակի ու Այրում կայարանի կամուրջները չեն նորոգվել, Խաշթառակի ժամանակավոր կամուրջ է գործարկվել։ Հեղեղից տուժած տների քիչ տերերի պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել, այգիների, տնամերձերի տերերին, օբյեկտների սեփականատերերին փոխհատուցում չի տրվել։ Փոխանակ այդ խնդիրները լուծեն, հեղեղից գրեթե մի տարի անց ժողով են անում։ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ, որին մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՀՀ ՏԿԵ նախարարության, հիմնադրամի, Լոռու և Տավուշի մարզպետարանների ներկայացուցիչներ։ Անդրադարձ է կատարվել 2024թ. մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներին, քննարկվել են վնասված և փլուզված ճանապարհահատվածների, կամուրջների վերականգնման աշխատանքների իրականացման ընթացքը, ծագած խնդիրները»։

«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
6217:12
«Կենցաղապետության խրախճանքը շարունակվում է»․ Հակոբ Բադալյան
6916:48
«Կեցցե մոլից մոլ Հայաստանը»․ Արեգ Սավգուլյան
7416:12
«Չմնաց համաշխարհային գեթ մեկ լրատվամիջոց, որ չանդրադառնա Հայաստանին»․ Ռուբեն Հայրապետյան
8715:18
«Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ»․ Րաֆֆի Ասլանյան
8415:12
«Կաթնամթերքն անորակ է, վտանգավոր, առանց վերահսկողության ու մի բան էլ ահավոր թանկ»․ Գոռ Մադոյան
7715:06
«Աշխարհի առաջատար լրատվամիջոցները խոսում են Հայաստանի մասին, բայց ի՞նչ համատեքստում»․ Անդրանիկ Հովհաննիսյան (տեսանյութ)
7714:30
«Դադիվանքը, Ամարասը, Ծիծեռնավանքը, Գանձասարը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչը հայ ժողովրդի հոգևոր կենտրոններն են»․ Էդուարդ Շարմազանով
7114:06