«Սոցիալական ցանցերում հրապարակվում են առաջնագծի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»․ ՀՀ ՊՆ
![]() 313 Ուրբաթ, 21 մարտի, 2025 թ., 11:48 Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում։ Ֆուտբոլից հետո խորը քնած ՊՆ նախարարը և խաղաղության համաձայնագրին փաթաթված Նիկոլ Փաշինյանը բան չունե՞ն ասելու»։ Րոպեներ անց ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասված է․ «Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ընդ որում, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո։ Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին»։ Աղբյուրը` ՀՀ ՊՆ |

«Էս քաղաքական դեմքերը մեր քաղքից ու քաղաքացուց ի՞նչ են ուզում». Արթուր Գևորգյան
1103:12
«Սպասում եմ՝ հերքեն, քանի որ շատ բան ունեմ ասելու». Արթուր Չախոյան (տեսանյութ)
12001:06
«Զարմանում եմ Արցախի բանակի հանդեպ անտրամաբանական ատելությունից». Հայկ Խանումյան
14600:00
Ինտենսիվ տեղումներ են լինելու, գետերում՝ ջրի մակարդակի բարձրացում
105Երեկ, 23:36
Ժամանակակից աշխարհի հիմնական «խաբեությունները»՝ ըստ Պավել Դուրովի
208Երեկ, 23:29
ՔՊ-ական Սարիկ Մինասյանի խուլիգանական վարքը համացանցում (լուսանկար)
159Երեկ, 23:12
«Մարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ ձեզ ընտրեն». Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
190Երեկ, 22:28
Ամերիկացիների մեծ մասը դժգոհ է Թրամփի գործունեությունից
271Երեկ, 21:50
