«2024-ին կնքվել են ռազմական տեխնիկայի մատակարարման մի շարք պայմանագրեր»․ Սուրեն Պապիկյան
![]() 214 Ուրբաթ, 21 մարտի, 2025 թ., 12:00 ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմի՝ ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկությունների, 2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն։ «ՀՀ զինված ուժերում արմատական համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով 2024 թվականի ընթացքում մշակվել, հավանության է արժանացել ու հրապարակվել է բանակի կերպափոխման հայեցակարգը, մշակվել է նաև հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը։ Սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդիականացման ու նոր նմուշների ձեռքբերման նպատակով կնքվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի միջոցների մատակարարման պայմանագրեր մի շարք ռեզիդենտ ու ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ, շարունակվել են ինժեներական-ամրաշինական աշխատանքները, իրականացվել են մշտկան տեղակայման վայրերի կառուցման, վերանորոգման աշխատանքներ»,- հայտնեց նախարարը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
