«Անհետ կորածների հարցերով աշխատանքները կշարունակվեն, հանձնաժողովների հանդիպում է եղել». Արմեն Աբազյան
![]() 281 Ուրբաթ, 21 մարտի, 2025 թ., 16:24 ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ փոտրվարի 7-ին սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում․ «Քննարկում տեղի է ունեցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Ես հանդիպում եմ ունեցել ծնողների հետ, նրանք տեղեկացվել են այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ»,- ասաց Աբազյանը՝ նշելով, թե այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ դրանք որոշակի գաղտնիություն են պարունակում։ «Հիմա ամեն ինչ արվում է, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա և դրա արդյունքում մեր անհետ կորածների և գերեվարվածների ծնողներն իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանան»,- հավելեց ԱԱԾ տնօրենը։ Հարցին՝ արդյո՞ք բանակցությունները շոշափելի արդյունքներ են տվել գերիների, անհետ կորածների հարցերի շուրջ, Աբազյանը պատասխանեց, որ չի ցանկանում շտապել և տրամադրություն արձանագրել, բայց ամեն բան արվելու է, որ հաջողություն ունենանք․ «Շոշափելի արդյունքներ, այս պահին․․․ չեմ ցանկանում բարձրաձայնել։ Հիմա դուք ցանկանում եք կոնկրետ պատասխան ստանալ, բայց դա կարող է ձեզ չգոհացնել, որովհետև ոչ թե ընդհանրապես հաջողություններ չունենք, այլ՝ կոնկրետ այս պահին չունենք»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
