«Արփինե Սարգսյանն ունի կանխակալ մոտեցում»․ Ռոման Երիցյան
![]() 287 Ուրբաթ, 21 մարտի, 2025 թ., 17:54 «Արփինե Սարգսյանն ունի կանխակալ մոտեցում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռոման Երիցյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ այսօր հայտնած դիրքորոշմանը՝ Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման դեպքի առնչությամբ։ «Զարմանում եմ՝ ինչու նախարարը չի անդրադառնում, օրինակ, առկա բժշկական փաստաթղթերին, այլ անդրադառնում է փորձագիտական եզրակացություններին։ Չի անդրադառնում, որովհետև քննարկվում է ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում իրականացնելու հանգամանքը։ Օբյեկտիվության և արդարության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ նախարարն այդպիսի գնահատական չտար։ Փորձագիտական եզրակացությունն ակնհայտորեն հակասում է բժշկական փաստաթղթերում տեղ գտած տեղեկություններին՝ համաձայն որի, Տիգրանի մարմնի վրա առկա են եղել սալջարդներ, կապտուկներ, և վնասվածքների հիման վրա է վարույթ նախաձեռնվել այս գործով,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ծեծողները պրոֆեսիոնալ խոշտանգող են՝ ի դեմս ոստիկանների․ նրանք թքել են արցախցի Տիգրանի վրա, մազերը քաշել, հայհոյել նրա ծնողներին։ |
«Դատաիրավական համակարգում տեղի ունեցած միակ դրական բարեփոխումն է»․ Ալեքսանդր Կոչուբաև
2517:06Նորատուս գյուղում ուժեղ կարկուտ է (տեսանյութ)
14414:36«Նպատակը մարդկանց վախի մթնոլորտում պահելն է»․ Արսեն Բաբայան
14414:30«Երկամսյա կալանք են տվել որդուս»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
19314:06«Եթե Ստեփան Սամվելյանի կալանքի փոփոխման որոշում չկայացվի, հարցը կլուծվի Եվրոպական դատարանում»․ Զարուհի Փոստանջյան
13313:42«Երեխաների աչքի առաջ են բերման ենթարկել որդուս»․ Վարդան Ղուկասյան
19512:42Գալուստ Երոյանը որոնվում է որպես անհետ կորած
11712:30Ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի որդին
17612:06