Սերժի Վաչոն հաշտության գնաց․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռք բերված գույք, ՀՀ սեփականությունն է դարձել Երևանի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողամասը՝ 29 միլիոն դրամ արժողությամբ։ Սա «հատիկ առ հատիկի» շրջանակներում հերթական ակցիան է:
Հետաքրքրվեցինք, թե սա ինչ հողամաս է, ով է հաշտության գնացել իշխանությունների հետ՝ կամովին հանձնելով գույքը։ Պարզվեց՝ խոսքն ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի հողատարածքի մասին է։ Ղազարյանն այն մոտ մեկ տասնյակ անձանցից է, որ հաշտության գնաց իշխանությունների հետ և վերադարձրեց այն, ինչ դատարանի միջոցով դատախազությունն ուզում էր բռնագանձել։
Չսպասելով դատարանի որոշմանը, Վաչագան Ղազարյանը տարածքը հանձնել է պետությանը։ Ի դեպ, այս հողակտորի մասին դեռևս 3 տարի առաջ էր Գլխավոր դատախազությունը հայտարարել, որ պատրաստվում է Վ. Ղազարյանից բռնագանձել՝ ի թիվս այլ գույքերի և խոշոր գումարի»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
37503.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
37603.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
41203.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43303.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33903.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
122902.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
42801.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
152501.09.2026, 18:06